Վրացական «Միացյալ ազգային շարժումը» պահանջում է ստեղծել քննչական հանձնաժողով «Գազպրոմի» հետ համաձայնագրի վերաբերյալ
Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» խմբակցությունը պահանջում է երկրի խորհրդարանում ստեղծել քննչական հանձնաժողով՝ կապված «Գազպրոմի» հետ կնքված համաձայնագրի հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Այդ առնչությամբ «Միացյալ ազգային շարժում» խորհրդարանական խմբակցությունն այսօր դիմել է օրենսդրական մարմնին։
««Միացյալ ազգային շարժումը» հայտարարում է, որ բազմաթիվ հարցեր են ծագել, ինչպես կապված բանակցությունների գործընթացի, այնպես էլ համաձայնագրի բովանդակության հետ։
Ընդ որում՝ բանակցությունները ռուսական էներգաընկերության հետ վարել է Վրաստանի էներգետիկայի նախարարությունը, իսկ համաձայնագիրը ստորագրել են Նավթի և գազի կորպորացիայից։
Հաշվի առնելով այն, որ համաձայնագրի ուսումնասիրությունը ու հրապարակումը պետական ու հասարակական տեսակետից կարևոր է, անմիջականորեն վերաբերում է պետական անվտանգությանը, Վրաստանի քաղաքական ու տնտեսական շահերին, «Միացյալ ազգային շարժումը» պահանջում է օրակարգ մտցնել ժամանակավոր քննչական հանձնաժողովի ստեղծման հարցը, որը կուսումնասիրի վերոնշյալ գործողությունը։ Ժամանակավոր քննչական հանձնաժողովի կազմում պետք է լինի 11 անդամ»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ։