Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը մարտի 1-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ՝ Շխլյար բնակավայրի մոտակայքում։
ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, հայտարարել , որ ներկայումս Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստություն չի ընթանում։
Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կապիտոլիումում ելույթից առաջ փորձ անում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր արդյունավետությունը «հինգ» է գնահատել, սակայն իրեն «երեք» է նշանակել այն բանի համար, թե ինչպես է մարդկանց հասցնում իր գործողությունների կարևորությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Իսլամաբադում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթաժողովում հայտարարել է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպությունը և Իսլամական համագործակցության կազմակերպությունը պետք է վճռականություն ցուցաբերեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, տեղեկացնում է թուրքական ahaber.com.tr պարբերականը։
ԱՄՆ-ը կսկսի Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը գրաֆիկից շուտ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում ելույթի ժամանակ, հայտնում է RIA Novosti-ն։
Ռուսաստանը պետք է պատրաստվի նրան, որ անորոշ ժամանակ ապրի պատժամիջոցների պայմաններում: Արևմուտքում փորձում են «անմահացնել» պատճամիջոցները, սակայն ՌԴ-ն ունակ է ոչ վատ զարգանալ նաև այդ պայմաններում:
Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը հաջորդած 25-ամյա ժամանակահատվածում երկկողմ համագործակցության շրջանակներում արձանագրած առաջընթացի համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նոր ներգաղթային հրամանագրում Իրաքը կհանվի այն պետությունների ցուցակից, որոնց քաղաքացիները երկիր մուտքի սահմանափակումների են ենթարկվում: Այս մասին հայտնել է AP գործակալությունը:
Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը իր` Elton John AIDS հիմնադրամի (EJAF) 25 ամյակին նվիրված բարեգործական ճաշկերույթին ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը: Հիմնադրամը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` նշելով, որ հպարտ է ներկայացնելու «Խոստումը» ֆիլմը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում ելույթի ժամանակ հայտարարել է, որ իր վարչակազմը մտադիր է մանրազնին ստուգման ենթարկել երկիր մուտք գործող ներգաղթյալներին։
«Թող որեւէ մեկի մոտ չձեւավորվի այնպիսի մի պատկերացում, որ կա մի կոճակ, որը սեղմելու դեպքում չգիտես՝ ինչեր կլինեն: Կարծում եմ՝ դա բոլորս հասկանում ենք, եւ չի կարելի հերթական անգամ ընկնել անհարկի ակնկալիքների մեջ, որից հետո չստացվելու դեպքում մտածել՝ ինչու չեղավ»:
ԱՄՆ Ալաբամա նահանգում 73-ամյա վարորդը մխրճվել է կառնավալային Mardi Gras երթի մասնակիցների մեջ։
Վրաստանն ու Ադրբեջանը կստեղծեն սահմանային կոմիսարների ինստիտուտ։ Համապատասխան հուշագիրը կստորագրվի մոտ ժամանակներս Վրաստանի ՆԳՆ-ի և Ադրբեջանի պետական սահմանային ծառայության միջև, հայտնում է newsgeorgia.ge-ը։
Գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի ձերբակալման առնչությամբ Բեռլինում Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդընը կանչվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն:
Ադրբեջանի ԱԳՆ-ն զգալիորեն չի ընդլայնի «սև ցուցակը»` կապված ԼՂՀ-ում անցկացված հանրաքվեի անցկացման ժամանակ այնտեղ ժամանած 104 դիտորդների հետ, քանի որ նրանց մեծ մասը արդեն «նոն-գրատա» անձ է։
Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի վերջին դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է կողմերի միջև բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման նպատակով։
ԱՄՆ-ը ցանկանում է գտնել նոր ընկերներ և դաշնակիցներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ուղղված իր ելույթի ժամանակ։
Ռուսական «Իզվեստիա» թերթին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին պաշտոնական այցով կժամանի Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ:
Փետրվարի 28-ին Միփանը, պատասխան չստանալով կառավարությունից, հայտարարել է շրջապատման պլան նախապատրաստելու մասին, գրել է թերթը: Քրաալների ակումբի նախագահի խոսքով՝ Թաիլանդի բոլոր ծայրերից փղերը կսկսեն հավաքվել մարտի առաջին օրերին Այութհայայում, որը գտնվում է Բանգկոկից 60 կիլոմետր հեռավորության վրա: Մարտի 12-ին փղերը շարասյունով կուղևորվեն դեպի Բանգկոկ, իսկ մարտի 13-ին կշրջապատեն Կառավարական տան տարածքը:
Միացյալ Նահանգների SpaceX տիեզերական ընկերությունը հայտարարել է 2018 թվականին երկու զբոսաշրջիկների Լուսնի շուրջը թռիչքի ուղարկելու մտադրության մասին:
Ռուսաստանը պետք է պատրաստվի նրան, որ անորոշ ժամանակ ապրի պատժամիջոցների պայմաններում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Սպիտակ տանը հավատարմագրված թղթակիցների ասոցիացիայի կողմից անցկացվող ամենամյա երեկոյին ներկա չլինելու որոշումը պարզաբանել է նրանով, որ լրագրողների ճնշող մեծամասնությունն անհավաստի տեղեկատվություն է հրապարակում իր մասին:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ելույթի ընթացքում ոստիկանը պատահմամբ կիրառել է իր հրազենը, ինչի արդյունքում երկու հոգի թեթև մարմնական վնասվածքներ են ստացել:
«Զարմանալի է: Այստեղ են ներկա լրագրողներ, աստղեր, կան տեսախցիկներ, իսկ Թրամփը հրաժարվել է մասնակցելուց: Այս երեկոն վայել չէ՞ Դոնալդին: Ի՞նչ է նա անում այստեղ գալու փոխարեն»,- հումորով ակնարկել է նախագահ Օբաման:
«ՌԴ-ն ունի բոլոր լծակները կոնֆլիկտը սառեցնելու համար. Ադրբեջանին ուղղված խիստ քննադատություն, ռազմական կապերի սառեցում, տնտեսական միջոցներ, բոլորն էլ շատ արդյունավետ կարող են լինել»:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայում մարտին կայանալիք հանդիպմանը քննարկելու են Անկարայի կողմից С-400 և այլ պաշտպանական համակարգեր ձեռք բերելու հարցը:
ԱՄՆ-ի նախագահի և Կոնգրեսի նկատմամբ վստահության մակարդակը նույնն է՝ 53 տոկոս: Հարցման մասնակիցների կեսից փոքր-ինչ ավելին՝ 51 տոկոսը, վստահում է խոշոր կորպորացիաներին, ընդ որում՝ նրանց միայն 9 տոկոսը վերջիններիս նկատմամբ բարձր աստիճանի վստահություն ունի:
«Ես չեմ կարծում, որ ռուսները կհակադրվեն այս համաձայնագրին, քանի որ նոր համաձայնագիրը բավականին տարբերվում է 2013թ. առաջարկվող փաստաթղթից։ Իհարկե, կան բավականին շատ ընդհանուր բաղադրիչներ, բայց հիմնարար կերպով դրանք երկու տարբեր փաստաթղթեր են»։
«Հայաստանը կարող է իրականացնել այն բոլոր բարեփոխումները, որոնք ենթադրվում են այս համաձայնագրով։ Եվրոպացիներն ակնկալում են, որ Հայաստանը կստորագրի և առաջ կընթանա, նույն այդ դրական մոտեցումը և կեցվածքը կա, քաղաքական կամքը ևս. հուսանք, կա, որ առաջ գնան այս նոր համաձայնագրով»։