ԵԱՏՄ-ի դատարանը ճանաչեց Մինսկի կողմից Եվրասիական միության պայմանագիրը թերակատարելու փաստը
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանը հաստատել է, որ Բելառուսը լրիվ ծավալով չի կատարում ԵԱՏՄ-ի պայմանագրի դրույթներն ապրանքների շարժման ազատության և Մաքսային միության գործունեության ապահովման առումով: Այս մասին ասված է դատարանի վճռում, որը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում:
«Դատարանի մեծ կոլեգիան վճռել է բավարարել Ռուսաստանի Դաշնության դիմումը՝ Բելառուսի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1, 3, 4, 25 հոդվածների դրույթները լրիվ ծավալով չկատարելու փաստը՝ ապրանքների շարժման ազատության, անցումային շրջանների ավարտից հետո առանց բացառումների և սահմանափակումների Մաքսային միության գործունեության ապահովման, Միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայի ձեւավորման ձգտման մասին»,- նշված է ԵԱՏՄ-ի դատարանի վճռում: