Ճապոնական «Օնագավա» ատոմակայանում ռադիոակտիվ հեղուկի արտահոսք է գրանցվել
Ճապոնական «Օնագավա» ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկում ռադիոակտիվ նյութերի քիչ պարունակությամբ գոլորշու արտահոսք է գրանցվել: Միջադեպը տեղի է ունեցել սարքավորումների պլանային ստուգման ժամանակ, որից հետո կայանի օպերատորը որոշել է կանգնեցնել ռեակտորը՝ պատճառները պարզելու համար:
«Ռադիոակտիվ աղտոտման տեսանկյունից շրջակա միջավայրի վրա ազդեցություն չկա»,-ասվում է «Tohoku Electric Power» կայանի օպերատորի հաղորդագրության մեջ:
Արտահոսքը գրանցվել է մայիսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 17:10-ի սահմաններում: Այդ պահին ռեակտորն աշխատում էր հզորության մոտ 50% – ով՝ կարգավորիչ շահագործման ռեժիմում։ Գոլորշին հայտնվել է տուրբինային շենքի երկրորդ ստորգետնյա հարկում գտնվող կոնդենսատորի մեկուսացված մասում։ Մասնագետները փորձել են վերացնել խնդիրը, սակայն գոլորշու արտահոսքը շարունակվել է։ Դրանից հետո ընկերությունը որոշել է կանգնեցնել ռեակտորը և սարքավորումների լրացուցիչ ստուգում անցկացնել։



