
Մարտին Շուլցը մեղադրվում է ֆինանսական խարդախությունների մեջ

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը մեղադրվում է Եվրախորհրդարանի ղեկավար եղած ժամանակահատվածում ֆինանսական խարդախությունների կատարման մեջ։
Մեղադրանքն առաջ է քաշել Եվրախորհրդարանի բյուջեի վերահսկողության կոմիտեի նախագահ Ինգե Գրեսլեն։
Ներկայումս Խարդախությունների դեմ պայքարի եվրոպական գերատեսչությունը ստուգում է, թե արդյոք պաշտոնների կասկածելի բարձրացումները և պարգևավճարներ տալը բավարար հիմք է պաշտոնական հետաքննություն սկսելու համար։
Խոսքը մասնավորապես Շուլցի մամուլի քարտուղարի և նրա ներկայիս նախընտրական քարոզարշավի մենեջեր Մարկուս Էնգելսի մասին է։