Բաժիններ՝

«Իրանը չի փոխել իր քաղաքականությունը տարածաշրջանում». Պենտագոն

Իրանը չի փոխել իր քաղաքականությունը տարածաշրջանում՝ անտեսելով ավելի վաղ Վաշինգտոնի «պաշտոնական նախազգուշացումները»։

Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը՝ ելույթ ունենալով Բրուքինգսի ինստիտուտում։

«Ո՛չ, ես չեմ նկատել որևէ փոփոխություն Իրանի գործողություններում։ Իմ տեսակետից՝ Իրանն առաջին հերթին հանդիսանում է կործանարար ազդեցության տարածող ողջ տարածաշրջանում»,- ասել է Դանֆորդը։

«Մենք տեսնում ենք նրանց ազդեցությունը Սիրիայում, ֆիքսում ենք դրանց բացասական ազդեցությունը Լիբանանում, ինչպես նաև Իրաքում ու տարածաշրջանի մյուս երկրներում։ Այնպես որ, վերջին ամսում ես ոչ մի փոփոխություն չեմ նկատել»,- հավելել է նա։

Միևնույն ժամանակ, նա չի պատասխանել հարցին, թե արդյոք Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս