Իրաքն ապրիլ ամսին ավելի քան 10 միլիոն բարել նավթ է արտահանել Հորմուզի նեղուցով․ Reuters

Ապրիլին Իրաքը Հորմուզի նեղուցով արտահանել է 10 միլիոն բարել նավթ, այնինչ մինչև Իրանի հետ պատերազմը այդ ցուցանիշը ամսական կազմում էր շուրջ 93 միլիոն բարել։ Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, այս մասին շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի նորանշանակ նավթի նախարար Բասիմ Մոհամեդը։

Պատերազմի պատճառով նեղուցի փակումը հանգեցրել է նավթի արտահանման ծավալների կրճատմանը, ինչն իր հերթին առաջացրել է գների կտրուկ անկումային աճ։

Ջեյհանի նավթամուղը վերսկսել է իր աշխատանքը մարտին՝ այն բանից հետո, երբ Բաղդադն ու Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը համաձայնության են եկել մատակարարումները վերականգնելու շուրջ։

«Ջեյհան նավահանգստով մենք արտահանում ենք 200 000 բարել նավթ, և ծրագրում ենք այդ ցուցանիշը հասցնել մինչև 500 000-ի», – ասել է Մոհամեդը։

Նախարարը նշել է նաև, որ Իրաքը մտադիր է համագործակցել ՕՊԵԿ-ի հետ՝ երկրի արդյունահանման և արտահանման ներուժն ընդլայնելու համար՝ հավելելով, որ Բաղդադը ձգտում է օրական արդյունահանման ծավալները հասցնել 5 միլիոն բարելի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031