«Կայացած երկրներն այդպես չեն վարվում». ԵԽ պատգամավորը մտահոգիչ է համարում Ադրբեջանի պահվածքը իր գործընկերների հանդեպ

«Շատ մտահոգիչ է, որ Ադրբեջանի իշխանությունները սկսել են քրեական հետապնդումներ Եվրախորհրդարանի այն պատգամավորների նկատմամբ, ովքեր մասնակցում էին Լեռնային Ղարաբաղում անցկացված Սահմանադրական հանրաքվեին որպես դիտորդներ»: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Եվրախորհրդարանի շվեդ պատգամավոր Սորայա Փոստը։

«Սա ընդհանրապես չի նպաստում որեւէ բանի: Կայացած երկրները այսպես չեն վարվում: Մենք միանշանակ հանգամանալի քննարկում կունենանք Եվրախորհդարանում այն մասին, թե ինչպես այս ամենին ընթացք տանք: Սա այսպես չի մնա»,-շեշտեց ԵԽ պատգամավորը:

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Յարոմիր Շտետինայի (Չեխիա) և Էլենի Թեոխարուսի (Կիպրոս) նկատմամբ: Նրանք Արցախ էին ժամանել՝ որպես միջազգային դիտորդներ Սահմանադրական հանրաքվեին մասնակցելու համար:

Սյուզի Մուրադյան

Տեսանյութեր

Լրահոս