Թրամփը խոստացել է ընդլայնել ԱՄՆ-ի միջուկային զինանոցը
ԱՄՆի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ընդլայնել երկրի միջուկային զինանոցը: Այս մասին, նա հայտարարել Reutersին տված հարցազրույցի ժամանակ:
ԱՄՆի ղեկավարի խոսքով՝ Միացյալ Նահանգները հետ է մնացել այս հարցում, եւ ինքը մտադիր է հասնել այն բանին, որ ԱՄՆը հայտնվի «գագաթնակետին»:
Ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը փետրվարի 23-ին զանգվածային լրատվամիջոցների համար անցկացված կանոնավոր ճեպազրույցում հայտարարել է, որ «ԱՄՆը մտադիր չէ միջուկային ոլորտում իր գերազանցությունը զիջել որեւիցե մեկին»:
Նոր հարցազրույցում Թրամփը նաեւ «միակողմանի» է համարել ռազմավարական միջուկային սպառազինությունների կրճատման եւ սահմանափակման պայմանագիրը (Ռազմավարական հարձակողական սպառազինություններ – 3 (ՌՀՍ3) Ռուսաստանի հետ:
«Մենք (Սպիտակ տան նոր վարչակազմը ) կսկսենք կնքել լավ գործարքներ», խոստացել է նա: ՌՀՍ3ը 2010 թվականի ապրիլի 8ին Պրահայում ստորագրել են Ռուսաստանի եւ ԱՄՆի նախագահները, եւ այն ուժի մեջ է մտել 2011 թվականի փետրվարի 5ին Պետդումայի եւ Կոնգրեսի կողմից վավերացվելուց հետո:
Այն նախատեսում է ծավալված ռազմավարական կրիչների կրճատում յուրաքանչյուր կողմից մինչեւ 700 միավոր եւ դրանց վրա մինչեւ 1550 միջուկային մարտալիցք: