
Հայտնի է, թե ով ՄԱԿ-ում կփոխարինի Վիտալի Չուրկինին

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պարտականությունները դեսպան Վիտալի Չուկինի մահից հետո կատարելու է նրա առաջին տեղակալ Պյոտր Իլյիչևը, հայտնում է Interfax-ը։
Գործակալության տեղեկություններով՝ Իլյիչևը կկատարի ռուսական դիվանագիտության ղեակավարի պարտականությունները մինչև Ռուսաստանի նոր մշտական ներկայացուցիչ նշանակվի։
Պյոտր Իլյիչևը ծնվել է 1966թ. մարտի 11-ին։ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչությունում նա զբաղեցնում է առաջին տեղակալի պաշտոնը։
Վիտալի Չուրկինը վախճանվել է փետրվարի 20-ին Նյու Յորքում՝ իր 65-ամյակի նախօրյակին: ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնը դիվանագետն զբաղեցնում Էր 2006 թվականի ապրիլի 8-ից: