Թրամփն իր ամենադասական գովեստներից մեկն է շռայլել Սի Ծինփինին. NPR

Ավարտելով դեպի Չինաստան իր երկօրյա այցը ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղևորությունն անվանել է «անհավանական», սակայն, չնայած դրա ողջ շքեղությանը, կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, հաղորդում է NPR-ը:

Այնուամենայնիվ, Թրամփը բարձր է գնահատել ամերիկյան ընկերությունների և ֆերմերների հետ կնքված գործարար համաձայնագրերը, մինչդեռ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինն ազդարարել է չին-ամերիկյան հարաբերություններում կայունության նոր դարաշրջանի մեկնարկի մասին։

Չժուննանհայում Սի Ծինփինի հետ ճաշելուց հետո Թրամփը մեկնել է ԱՄՆ։ Սա հազվադեպ այց է եղել դեպի պեկինյան այդ համալիր, որտեղ բնակվում և աշխատում են Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաները։

«Կարծում եմ, որ [այս այցը] շատ օգտակար էր։ Մենք առևտրային մի քանի ֆանտաստիկ գործարքներ կնքեցինք, որոնք ձեռնտու են երկու երկրներին էլ»,- ասել է Թրամփը՝ նստած Սի Ծինփինի կողքին՝ շքեղ զարդարված գոբելենների ֆոնին։

Իր ողջ այցի ընթացքում Թրամփը գովել է չինացի գործընկերոջը՝ նրա հասցեին արտահայտտելով ամենաջերմ խոսքերը։

Թրամփն նույնիսկ Սի Ծինփինին է հասցեագրել իր ամենադասական գովեստներից մեկը՝ նրան անվանելով «գլխավոր դերասանական կազմից»:

«Եթե դուք մեկնեիք Հոլիվուդ և Չինաստանի առաջնորդի դերի համար դերասան փնտրեիք… չեիք կարողանա գտնել նրա նման մեկին,- Fox News-ին տված հարցազրույցում Սի Ծինփինի մասին ասել է Թրամփը։ – Հաշվի առնելով նրա արտաքին տվյալները՝ գիտեք, նա բարձրահասակ է, շատ բարձրահասակ, հատկապես այս երկրի համար, քանի որ նրանք, որպես կանոն, մի փոքր ցածրահասակ են»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031