Բաժիններ՝

Թուրքիայից Հունաստան են փախել ևս երկու զինվորական

Թուրք երկու զինվորականներ, ովքեր մեղադրվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մեջ, փախել են Հունաստան: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-­ն:

Հունաստան փախած թուրք զինվորականները փետրվարի 20-­ին փաստաբանի միջոցով Հունաստանի կառավարությունից քաղաքական ապաստան են խնդրել: Զինվորականները արդեն մի քանի օր է, գտնվում են Հունաստանի արևելյան Ալեքսանդրուպոլիս քաղաքում:

Զինվորականները թուրք-­հունական սահմանը անօրինաբար հատել են Էվրոսի միջոցով և հանձնվել հունական ոստիկանությանը: Նրանք երկուսն էլ թուրքական բանակի հատուկ ուժերի նախկին սպաներ են, ովքեր Թուրքիայում մեղադրվում են 2016-­ի հուլիսի 15-­ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի շրջանակններում նախագահ Էրդողանի նկատմամբ մահափորձ ծրագրելու մեջ:

Հեղաշրջման փորձից հետո Հունաստան էին փախել ևս 8 թուրք զինվորականներ, որոնք Թուրքիայում մեղադրվում են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ և Թուրքիան Հունաստանից պահանջում է զինվորականներին հանձնել թուրքական արդարադատությանը, սակայն հունական կողմը հրաժարվում է:

2016 թվականի հուլիսի 15­-ի երեկոյան մի խումբ խռովարարներ ռազմական հեղաշրջման փորձ էին ձեռնարկել: Խռովարարները իրենց հսկողության տակ էին առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում և Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել էր:

Թուրքիայի կառավարությունում համոզված են, որ հեղաշրջման ոգեշնչողները դարձել են Թայիփ Էրդողանին ընդդիմադիր չափավոր իսլամի «Հիզմեթ» շարժման կողմնակիցները, որոնք կապված է ԱՄՆ-­ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս