Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության տարելիցին հանդես է եկել հայտարարությամբ, որը նախորդ տարիների համեմատ թերևս ամենաանհասցեն ու ընդհանրականն է: Նրա ուղերձն ընթերցվել է Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց եկեղեցում կազմակերպված արարողության ժամանակ: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը, որը հրապարակել է նրա ուղերձն արևելահայերենով և արևմտահայերենով:
Ջոբսին ուղեկցող էքսկուրսավարը պատմում է, որ այդ պահին հայտնվել է տարակուսանքի մեջ և չի կարողացել հարմար պատասխան գտնել: Չկարողանալով կառուցել մտքեը՝ էքսկուրսավարն ասում է, որ այդ ժամանակներում մարդիկ սպանում էին մեկը մյուսին, քանի որ պատերազմ էր:
«Եթե պատմությունը չտանենք ճշմարտությամբ, ապա այն կարող ենք կրկնել: Եթե հերքում ենք պատմությունը, այն կարող է ինքն իրեն կրկնել»,- նշել է Փարիզի քաղաքապետը: Իդալգոն ընդգծել է նաև, որ, հիշելով պատմությունը, պետք է կենտրոնանալ նաև ներկայի վրա, ինչի լավագույն դրսևորումներից են Ֆրանսիայի ու Հայաստանի մայրաքաղաքների միջև ամուր կապերը»:
ԵԽԽՎ հերթական նստաշրջանը Ստրասբուրգում ընթանում է աննախադեպ քաղաքական ճգնաժամի պսյմաններում։ Վեհաժողովում ներկայացված բոլոր քաղաքական խմբերը համակարծիք են, որ մեր վաղեմի «բարեկամ», ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդը կորցրել է իր վստահությունը վեհաժողովականների շրջանում։ Որպես ստեղծված աննախադեպ իրավիճակի քաղաքական հանգուցալուծում՝ Պեդրո Ագրամունդը պետք է հրաժարական տա։
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը սխալ է համարել իր ուղեւորությունը Սիրիա: Համապատասխան հայտարարությունն արվել է ԵԽԽՎ-ի՝ Ստրասբուրգում ընթացող նստաշրջանում:
Անկարայի Հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Ֆիլիպ Մոռո Դեֆարժի դեմ: Ըստ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության` նա Թուրքիայի նախագահի հասցեին հնչեցրել էր սկանդալային խոսքեր: Հետաքննությունը սկսվել է Էրդողանի իրավաբանի կողմից ներկայացված բողոքի հիման վրա:
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին, Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը հարցազրույց է տվել իտալական La Stampa հեղինակավոր թերթին՝ վերհիշելով Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղևորությունը Հայաստան և այդ այցի նշանակությունն ապագային նայելու համար:
«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Այման ազ Զավահիրին հորդորել է կողմնակիցներին եւ խմբավորման բոլոր զինյալներին՝ Սիրիայում պատրաստվել երկարատեւ պատերազմի:
1915 թվականի մեծագույն արհավիրքներից մեկին` Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած հասարակական, քաղաքական եւ մշակութային գործիչների շարքում էին նաեւ հայ մարզաշխարհի ներկայացուցիչները:
Ֆրանսիայում սկանդալ կարող է բորբոքվել նախագահական ընտրությունների առաջին փուլի շուրջն այն պատճառով, որ ապրիլի 23-ին շատ ընտրողներ այդպես էլ չեն կարողացել քվեարկել, քանի որ առանց ծանուցման նրանց ջնջել են ցուցակներից, տասնյակ քաղաքացիներ արդեն դիմել են դատարան:
Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առջև «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը ապրիլի 24-ին բողոքի ցույց է կազմակերպել` Վրաստանի և Թուրքիայի իշխանություններին կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Եվրամիությունը շահագրգռված է Ռուսաստանի հետ փոխգործակցել ահաբեկչության դեմ մղվող պայքարում, ինչպես նաեւ Սիրիայի եւ Լիբիայի իրադրության կարգավորման հարցում:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը վստահություն է հայտնել, որ նախագահական ընտրությունների՝ մայիսի 7-ին կայանալիք երկրորդ փուլում իրենց կհաջողվի հաղթանակ տանել «Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնի նկատմամբ:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումներին, որոնք ներառում են ինչպես երկկողմ հանդիպումներ, այնպես էլ առանցքային թեմաների շուրջ ընդլայնված ձևաչափով քննարկումներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2013թ.սեպտեմբերի 25-ին Հայաստանի գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտը նշում էր իր հիմնադրի, հայտնի պատմաբան Հովհաննես Ինճիկյանի 100 ամյակը: 1990թ. կյանքից հեռացած Ինճիկյանն իր երիտասարդ գործընկերներին թողել է մարդկային եւ ազգանվեր արժեքների ու գործերի հարուստ ժառանգություն:
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը հայտնել է մրցանակի 2017թ. հավակնորդների անունները, որոնք ընտրվել են բացառիկ ազդեցության, խիզախության եւ ցուցաբերած նվիրվածության համար՝ փրկելով մարդկային կյանքեր եւ իրականացնելով մարդասիրական գործունեություն:
Միլիոնները սպանվեցին կամ ոչնչացվեցին մահվան երթերում` առանց սննդի կամ ջրի, ճիշտ ինչպես 2014 թվականին Սինջար սարի վրա «Իսլամական պետություն» խմբավորման ձեռքով սպանվեց մեր եզդի ժողովուրդը: Հայ կանայք և երեխաներն առևան գվեցին, բռնի կրոնափոխ արվեցին, բռնաբարվեցին, վաճառքի հանվեցին և ստիպողաբար ամուսնության տրվեցին իրենց դահիճներին` տանջանքներ, որին այսօր ենթարկվում են հազարավոր եզդի կանայք և երեխաներ:
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ:
Համաշխարհային աստղերը շարունակում են իրենց աջակցությունը հայտնել Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի գովազդարշավին: Այս անգամ երդում է տվել Ջորջ Քլունին: Դերասանը տեսաուղերձ է հրապարակել, որում ասված է.
Ֆրանսիայի մայրաքաղաքի իրավապահ մարմիններն անցած գիշեր 143 մարդ են բերման ենթարկել Բաստիլի հրապարակից, որտեղ չարտոնված ցույց է անցկացվել «Ազգային ճակատ» կուսակցության դեմ, որը գլխավորում է Մարին լե Պենը:
Ապրիլի 24-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարին: Այցի շրջանակներում Հնդկաստանի փոխնախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Իտալացի լրագրող Գաբրիելե դել Գրանդեն, ով ապրիլի 9-ից Թուրքիայում ձերբակալված էր, ազատ է արձակվել ու արտաքսվել երկրից:
Այնուհետև Սուրբ Պայծառակերպության եկեղեցում մատուցվել է պատարագ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը ապրիլի 24-ին Աֆղանստան է ժամանել չհայտարարված այցով:
Ամոնի կողմնակիցների մոտավորապես մեկ երրորդը չի քվեարկելու առաջին փուլի հաղթողների՝ Էմանուել Մակրոնի եւ Մարին լե Պենի օգտին:
«ԱՄՆ-ը տարիներ շարունակ ընդունել է, որ 20-րդ դարի վայրագությանը զոհ է դարձել 1,5 միլիոն հայ: Մենք այսօր արժանին ենք մատուցում հայերի անկոտրուն ոգուն, ովքեր նոր կյանք են սկսել նաև ԱՄՆ-ում, մեծ ներդրում ունեցել մեր երկրի կյանքում, դրան զուգահեռ, վառ պահելով հայրենիքի մասին հիշողությունները»,-ասաց Մանսուրը:
Ռուս հայտնի հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովը անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը: «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Սոլովյովը տեղադրել է անմոռուկի նկար և հիշեցրել, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օրն է։
Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդուլա Խան Հաբիբին եւ ցամաքային զորքերի շտաբի պետ Քադամ Շահ Շահիմը պաշտոնաթող են արվել այն բանից հետո, երբ «Թալիբան» արմատական շարժման զինյալները հարձակվեցին երկրի հյուսիսում գտնվող ռազմակայանի վրա, ինչի հետեւանքով զոհվեց ավելի քան 150 մարդ:
Մոնտեբելոյի հայ համայնքի ներկայացուցիչներն ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ոգեկոչման արարողություն են կազմակերպել Հայոց ցեղասպանության նահատակների հուշարձանի մոտ:
Կիեւում անհայտ անձինք Բայկովոյե գերեզմանատանը կողոպտել են ուկրաինացի բանաստեղծուհի Լեսյա Ուկրաինկայի գերեզմանը: