Բաժիններ՝

Աֆղանստանի պաշտպանության նախարարը և գլխավոր շտաբի պետը պաշտոնաթող են արվել

Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդուլա Խան Հաբիբին եւ ցամաքային զորքերի շտաբի պետ Քադամ Շահ Շահիմը պաշտոնաթող են արվել այն բանից հետո, երբ «Թալիբան» արմատական շարժման զինյալները հարձակվեցին երկրի հյուսիսում գտնվող ռազմակայանի վրա, ինչի հետեւանքով զոհվեց ավելի քան 150 մարդ: Այդ մասին
հայտնել է երկրի նախագահի դիվանատունը:

«Պաշտպանության նախարար Աբդուլա Հաբիբին եւ ցամաքային զորքերի շտաբի պետ Քադամ Շահ Շահիմը թողել են իրենց պաշտոնները, որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ»,-­ասված է հայտարարության մեջ, որը զետեղված է Twitte-r­ում նախագահի
դիվանատան պաշտոնական օգտահաշվում:

Ավելի վաղ «Պաժվակ» գործակալությունը հայտնել է, որ ապրիլի 21-­ին աֆղանական բանակի համազգեստ հագած զինյալները Բալխի նահանգում ներխուժել են ռազմաբազայի տարածքը: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» շարժումը:

Wall Street Journal թերթը, վկայակոչելով աֆղանցի պաշտոնյաների, հայտնել է, որ հարձակման զոհ է դարձել առնվազն 170 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս