Իրանում մեկնարկել է նախագահական ընտրարշավը, որին կմասնակցեն ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների խորհրդի կողմից հաստատված վեց թեկնածուներ, ինչի մասին հայտնել է IRNA գործակալությունը։
Թուրքիայի քեմալական Ժողովրդական Հանրապետական կուսակցությունը (CHP) ապրիլի 16-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների բողոքարկման դիմում է ներկայացնելու «Դանըշթայ»` Թուրքիայի Հանրապետության բարձրագույն վարչական դատարան:
Ուկրաինայի նախագահ եւ Roshen կորպորացիայի սեփականատեր Պյոտր Պորոշենկոն ութերորդից տասներորդ հորիզոնականն է տեղափոխվել երկրի ամենահարուստ մարդկանց տասնյակում:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
Իսրայելը փորձելու է հասնել նրան, որ Ադրբեջանում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր պատիժը կրի հայրենիքում:
Սիրիան հարյուր տոկոսով վստահ է, որ ահաբեկիչները քիմիական զենք են ստանում Թուրքիայից: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: «Թուրքիայից:
«Մեզ բոլորիս անհրաժեշտ է հասկանալ գլխավորը. ԵԱՏՄ-ի շուկան այս կամ այլ երկրի եւ հարող դաշնակիցների շուկա չէ, դա մեր ընդհանուր, ինքնաբավ շուկան է, որը զարգացնելով մենք կկարողանանք հաղթահարել ցանկացած պատժամիջոցներ եւ այդ տնտեսական դիմակայությունից դուրս գալ որպես հաղթողներ»։
Թուրքիայի բանակում ծառայող հայ զինվոր Սևակ Բալըքչըի սպանության գործով թուրքական դատարանը որոշում է կայացրել փոխհատուցման մասին:
Բելգիայում, 2017 թվականի դրությամբ, 18 հազար 884 մարդ է հիշատակվում այն մարդկանց վերաբերյալ ոստիկանության տվյալների բազայում, որոնք կասկածվում են ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեջ, ինչը 10 անգամ գերազանցում է 2010 թվականի ցուցանիշը:
ԱՄՆ-ում 72 տարեկան հասակում մահացել է սոուլի ոճում ամերիկացի հայտնի երգիչ, The Main Ingredient ռիթմ ընդ բլյուզ խմբի առաջատար վոկալիստ Քյուբա Գուդինգ Ավագը:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը Փարիզում կատարված գրոհից հետո կոչ է արել առանց հապաղելու վճռական հակահարված տալ իսլամական ահաբեկչությանը։
Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի կողմից սահմանադրական հանրաքվեում անկնիք քվեները վավեր ճանաչելու մասին որոշման ընդունումից հետո երկրի տարբեր քաղաքներում սկսված ցույցերը չեն դադարում:
Միացյալ Նահանգների իշխանությունները քննարկում են Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին մեղադրանքներ առաջադրելու հնարավորությունը, ինչի մասին հայտնել են ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները:
Բուենոս Այրեսի քաղաքային օրենսդիր մարմինն ապրիլի 20-ին կայացած նիստում, հավատարիմ մնալով մարդու իրավունքների պաշտպանության հանձնառությանը, ապրիլի 24-ը հայտարարել է որպես թուրքական պետության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հիշատակի օր՝ «Հիշողություն, ճշմարտություն, արդարություն և փոխհատուցում» կարգախոսի ներքո:
Մեր երեխաները, իհարկե, կխոսեն նաեւ հայերեն եւ լյուքսեմբուրգերեն: Տաթեւն էլ իր հերթին փորձում է լյուքսեմբուրգերեն սովորել:
Փարիզի Ելիսեյան դաշտերում հրաձգությանը մասնակցության մեջ կասկածվող անձը, որի գոյության մասին ֆրանսիական կողմին ծանուցել են Բելգիայի իշխանությունները, անձամբ է ներկայացել Բելգիայի Անտվերպեն քաղաքի ոստիկանության կոմիսարիատ:
Փարիզի Ելիսեյան դաշտերում ապրիլի 20-ին ոստիկանների վրա կատարված հաարձակումը չի խանգարի Ֆրանսիայի նախագահի ընտրությունների անցկացմանը, որի առաջին փուլը կկայանա ապրիլի 23-ին:
Հարցման արդյունքների համաձայն, ընտրությունների առաջին փուլում Մակրոնին պատրաստ է աջակցել ընտրողների 24 տոկոսը, լե Պենին՝ 21,5 տոկոսը, ինչը 0,5 տոկոսով ցածր է, քան երեք օր առաջ:
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին մերժել են նախագահի թեկնածու գրանցել հերթական ընտրություններում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու ժամկետների մասին:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջը հանրաքվեի (Brexit) արդյունքները կարող են վերանայվել հունիսի 8-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:
«Իրանը հակասության մեջ է մտնում ԳՀՀՊ-ի հետ: Իրանի իշխանությունները պետք է հետեւեն դրան, նշել է ԱՄՆ-ի ղեկավարը: Մենք այն վերլուծում ենք ամենայն մանրակրկիտությամբ: Մենք ասելու բան կունենանք ոչ այնքան հեռու ապագայում»:
Կանադան ընդլայնել է Դամասկոսի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները՝ ցուցակում ներառելով 16 ֆիզիկական անձանց եւ հինգ ընկերություններ, որոնք կապված են Սիրիայի կառավարության հետ:
Լատինական Ամերիկայի ինը երկրների կառավարությունները դատապարտել են նոր ընդհարումները բողոքավորների եւ Վենեսուելայի ոստիկանության միջեւ եւ հանրապետության իշխանություններին կոչ են արել միջոցներ ձեռնարկել բռնության կանխման համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է ապրիլի 20-ին Փարիզի կենտրոնում ոստիկանների վրա կատարված հարձակմանը:
Փարիզի կենտրոնի Ելիսեյան դաշտերում ապրիլի 20-ի երեկոյան տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է մի ոստիկան, ևս երկուսը վերքեր են ստացել: Հարձակվողը գնդակահարված է:
Ապրիլի 2-ին ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական, փորձագիտական հանրությանը հուզող ամենահրատապ հարցերից մեկը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման ժամկետն է։
Քիչ առաջ Փարիզի Ելիսեյան դաշտերում կրակոցներ են հնչել և մեկ ոստիկան սպանվել է, հաղորդում է CNN-ը:
Spice Girls ռոք խմբի նախկին մասնակից, երգչուհի եւ դիզայներ Վիկտորյա Բեքհեմը արքայազն Ուիլյամի ձեռքից Բրիտանական կայսրության շքանշան է ստացել նորաձեւության ինդուստրիայում ներդրած ավանդի համար, տեղեկացնում է BBC-ին:
«Ամեն դեպքում, Խաչատուրովը չի կարողանա այս հարթակն օգտագործել ԼՂ հակամարտության հարցում, բայց անուղղակիորեն այս պաշտոնում գտնվելը հնարավորություն է տալիս որոշակի հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար»։