«Թրամփն ուղերձ կհղի Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ». ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը հարգանքի տուրք մատուցեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: «Ինձ համար պատիվ է այսօր այստեղ լինել: Գիտեմ, թե այս օրն ինչ կարևոր նշանակություն ունի Հայաստանի և աշխարհասփյուռ հայության համար: Այսօր ԱՄՆ կառավարության և ժողովրդի կողմից այստեղ եմ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին զոհ գնացած 1,5 միլիոն հայերի հիշատակին»,-Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Ռաֆիկ Մանսուրը:

Նա տեղեկացրեց, որ այսօր ԱՄՆ նախագահի կողմից կլինի ուղերձ օրվա հետ կապված, որը թարգմանաբար կներկայացվի հայերենով: Լրագրողների այն հարցին, թե արդյոք նախագահը կարտաբերի Ցեղասպանություն բառը` նշեց, որ չի կարող նախագահից առաջ անցնել:

«ԱՄՆ-ը տարիներ շարունակ ընդունել է, որ 20-րդ դարի վայրագությանը զոհ է դարձել 1,5 միլիոն հայ: Մենք այսօր արժանին ենք մատուցում հայերի անկոտրուն ոգուն, ովքեր նոր կյանք են սկսել նաև ԱՄՆ-ում, մեծ ներդրում ունեցել մեր երկրի կյանքում, դրան զուգահեռ, վառ պահելով հայրենիքի մասին հիշողությունները»,-ասաց Մանսուրը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս