 
                        Կիևում կողոպտել են ուկրաինական գրականության դասականի գերեզմանը
 
                                    Կիեւում անհայտ անձինք Բայկովոյե գերեզմանատանը կողոպտել են ուկրաինացի բանաստեղծուհի Լեսյա Ուկրաինկայի գերեզմանը: Այս մասին հաղորդել է Gazeta.ua-ն՝ վկայակոչելով «Էսպրեսո» հեռուստաալիքը:
Ինչպես նշել է հրատարակությունը, մահարձանի վրայից վանդալները հափշտակել են բրոնզե տարրերը: Պատահարի վայրում աշխատում է օպերատիվքննչական խումբը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        