«Ռուսաստանի և ԵՄ-ի առջև ընդհանուր խնդիրներ են ծառացած». Մոգերինի
Եվրամիությունը շահագրգռված է Ռուսաստանի հետ փոխգործակցել ահաբեկչության դեմ մղվող պայքարում, ինչպես նաեւ Սիրիայի եւ Լիբիայի իրադրության կարգավորման հարցում: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ՌԴ-ի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպմանը:
«Մեր առջեւ ծառացած են ընդհանուր խնդիրներ՝ կապված ահաբեկչության դեմ պայքարի հետ»,-ասել է նա:
«Ես ցանկանում եմ մեկ անգամ եւս հավաստել ԵՄ-ի շահագրգռությունը այնպիսի հարցերի շուրջը համագործակցության գործում, ինչպիսին է Սիրիայի, Լիբիայի իրադրությունը»:
Բացի դրանից, Մոգերինին նշել է, որ Եվրամիությանը հուզում է «Ղրիմի թերակղզու վիճակը»: «Մենք լայն շրջանակի հարցեր ունենք քննարկման համար»,-հայտնել է նա:
Եվրոպայի դիվանագիտության ղեկավարի այցը ՌԴ տեղի է ունենում այն ուղեւորության շրջանականերում, որն ընդգրկում է ապրիլի 19-ից մինչեւ 24-ը, որի ընթացքում նա նաեւ կայցելի Չինաստան եւ Հնդկաստան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: