Բաժիններ՝

Իտալացի լրագրողն ազատ է արձակվել ու արտաքսվել է Թուրքիայից

Իտալացի լրագրող Գաբրիելե դել Գրանդեն, ով ապրիլի 9­-ից Թուրքիայում ձերբակալված էր, ազատ է արձակվել ու արտաքսվել երկրից: Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անգելինո Ալֆանոն սոցիալական ցանցերով հայտնել է, որ լրագրողն Իտալիայի ճանապարհին է: «Գաբրիելե դել Գրանդեն ազատ է, քիչ առաջ նրա հետ խոսեցի: Վերադառնում է Իտալիա: Ուրախ էի նրա ընտանիքին հայտնել լուրը:

Սպասում ենք նրան»:­ Նշել է արտգործնախարարը: 35­-ամյա լրագրողը հայտնի է փախստականների հարցով իր աշխատանքներով: Նա Թուրքիա էր եկել Սիրիայի իրադրությունը և «Իսլամական պետություն» խմբավորման ծագումը պատմող գրքի համար հետազոտություններ անցկացնելու նպատակով, սակայն ապրիլի 7­-ին Թուրքիայի
Հաթայի շրջանում ձերբակալվել էր:

Դել Գրանդեն ապրիլի 19-­ից հացադուլ էր սկսել: Իտալիայի արտգործնախարարությունը դիմել էր Թուրքիային` պահանջելով ազատ արձակել լրագրողին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930