Էրդողանին սպանելու կոչ արած ֆրանսիացի պրոֆեսորի դեմ հետաքննություն է սկսվել

Անկարայի Հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել  Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Ֆիլիպ Մոռո Դեֆարժի դեմ: Ըստ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության` նա Թուրքիայի նախագահի հասցեին հնչեցրել էր  սկանդալային խոսքեր: Հետաքննությունը սկսվել է Էրդողանի իրավաբանի կողմից ներկայացված բողոքի հիման վրա:

Նրան առաջադրվել է  «Թուրքիայի նախագահի դեմ մահափորձ ի դրդելու» մեղադրանք:

Աղբյուրը նշում է, որ  Դեֆարժեն ֆրանսիական «Business» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «7 օրը աշխարհում» հաղորդման ժամանակ ասել է, որ Թուրքիայի սահմանդրական հանրաքվեի արդյունքները բողոքարկելու համար բոլոր օրինական ճանապարհները  փակվել են և ցանկացած բողոքարկման փորձ այժմ  պսակվելու է անհաջողությամբ:

«Նման իրավիճակում մնում է կամ քաղաքացիական պատերազմ վարել, կամ դժվարանում եմ ասել, բայց Էրդողանին սպանել»,-ասել է Դեֆարժեն

Թուրքիայի նախագահի իրավաբան Հուսեյն Այդինի կողմից պատրաստված  բողոքի մեջ նշված է եղել, որ Դեֆարժեն սրանով կոչ էր արել Էրդողանի դեմ մահափորձ կատարել:

Աղբյուրը նշում է, որ քաղաքագետը  արդեն ներողություն է խնդրել Էրդողանի մասին հնչեցրած խոսքերի համար:

Ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս