Բաժիններ՝

Փարիզում բերման են ենթարկվել «Ազգային ճակատի» դեմ ցույցի 143 մասնակիցներ

Ֆրանսիայի մայրաքաղաքի իրավապահ մարմիններն անցած գիշեր 143 մարդ են բերման ենթարկել Բաստիլի հրապարակից, որտեղ չարտոնված ցույց է անցկացվել «Ազգային ճակատ» կուսակցության դեմ, որը գլխավորում է Մարին լե Պենը: Այդ մասին հայտնել է Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրան:

Գերատեսչության տեղեկատվության համաձայն, ծավալված անկարգությունների ընթացքում տուժել են վեց ոստիկաններ եւ երեք ցուցարարներ, ներկայում կալանքի տակ է գտնվում 29 մարդ: Ակցիան անցկացվում էր այսպես կոչված «հակաֆաշիստական» եւ
«հակակապիտալիստական» խմբավորումների կողմից:

Նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքների հայտարարումից հետո շուրջ 300 մարդ դուրս Է եկել Բաստիլի հրապարակի կենտրոնական մաս եւ Փարիզի օպերայի շենքի մերձակա տարածք: Դրա հետ մեկտեղ սոցիալական ցաների միջոցով նրանք տարածել են Փարիզում «բարիկադների գիշեր» անցկացնելու կոչեր:

Այստեղ ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցների վրա նրանք սկսել են նետել քարեր, շշեր եւ ճայթռուկներ: Փարիզի արեւելյան մասի գլխավոր հրապարակում դադարեցվել Է տրանսպորտի երթեւեկությունը: Ոստիկանությանը հաջողվել Է արագորեն հետ մղել ցուցարարներին, սակայն նրանք խուլիգանությունը շարունակել են հարեւան փողոցներում՝ կոտրելով խանութների ցուցափեղկերը: Չարագործները նաեւ հրկիզել են հինգ ավտոմեքենա:

Ցուցարարների մի մասն ակցիայի ընթացքում բողոքի ձայն է բարձրացրել նաեւ երկրի նախագահի պաշտոնում «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի՝ թեկնածության դեմ՝ կարգախոսներ բացականչելով այն մասին, որ նա «բանկերի եւ մեծ կապիտալի ներկայացուցիչն» է, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս