 
                        «Ալ Քաիդա»-ի պարագլուխը հորդորել է Սիրիայում մարտավարությունը փոխարինել պարտիզանական պատերազմով
 
                                    «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Այման ազ Զավահիրին հորդորել է կողմնակիցներին եւ խմբավորման բոլոր զինյալներին՝ Սիրիայում պատրաստվել երկարատեւ պատերազմի: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով «Աս Սահաբ»-ին, որն «Ալ Քաիդա»ի քարոզչական մեդիառեսուրսն
է:
Ազ Զավահիրին հորդորել է ծայրահեղականներին՝ մարտավարությունը փոխարինել պարտիզանական պատերազմով, նշվում է հաղորդագրության մեջ: Նրա խոսքով՝ «միջազգային սատանայական դաշինքը» երբեք չի ընդունի իսլամական իշխանությունը Սիրիայում:
«Ալ Քաիդա»ի պարագլուխը պարզաբանել է, որ այդ պատերազմը բացառապես սիրիացիներինը չէ, այլ ռազմարշավ բոլոր մուսուլմանների համար, որոնք ձգտում են հասնել «աստվածային կառավարման» հաստատմանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        