Բաժիններ՝

«Միասին ընդդիմանանք այս ժխտողական պատմությանը». Գարո Փայլանի ուղերձը

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 102­-րդ տարելիցի առնչությամբ:

«Մեծ եղեռնից 102 տարի է անցել, սակայն այս հողերի վրա իրականացված մեծ մարդկային հանցագործության` Հայոց ցեղասպանության հետ առերեսում դեռ չի եղել: Ցեղասպանության, անցյալի և իրականության հետ առերեսումը միայն կնպաստի մեր երկրում հասարակական խաղաղության ապահովմանը: Չմոռանանք, որ անպատիժ մնացող ցանկացած հանցանք դրա կրկնության պատճառ կդառնա: Եվ շարունակում է դառնալ…

Եկեք բոլորս միասին ընդդիմանանք գրված այս ժխտողական պատմությանը: Ապահովենք ճշմարտության բացահայտումը: Բուժվենք: Ոգեկոչում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Թող նրանց հոգիները հանգչեն խաղաղությամբ»:

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով:

1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:

Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ԵվրոպայիԽորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-­ի մի քանի հանձնաժողովներ,
Եկեղեցիների համաշխարհային միությունը, Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի` ՄԵՐԿՈՍՈւՐ­-ի խորհրդարանը եւ այլն:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ.: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել եւ ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետեւյալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Պարագվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի, Բոլիվիա, Կանադա, Վատիկան, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, ԱՄՆ 45 նահանգներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս