Ֆրանսիայում շատ ընտրողներ չեն կարողացել քվեարկել. Le Monde
Ֆրանսիայում սկանդալ կարող է բորբոքվել նախագահական ընտրությունների առաջին փուլի շուրջն այն պատճառով, որ ապրիլի 23-ին շատ ընտրողներ այդպես էլ չեն կարողացել քվեարկել, քանի որ առանց ծանուցման նրանց ջնջել են ցուցակներից, տասնյակ քաղաքացիներ արդեն դիմել են դատարան: Այդ մասին հայտնել է Le Monde-ը:
Հրատարակության տվյալներով՝ որը վկայակոչում է Ստրասբուրգի քաղաքապետարանը, միայն այդ քաղաքում շուրջ 15 հազար մարդ, երբ ապրիլի 23-ին եկել է ընտրատեղամասեր, հայտնաբերել է, որ հանված է ցուցակներից: Հրատարակությունը նշում է, որ դա զգալի է 270 հազար բնակչությամբ քաղաքի համար:
Ցուցակներից հանելու համար պաշտոնական հիմք է դարձել բնակության վայրը փոխելիս վերագրանցման մասին տվյալների բացակայությունը:
Ստրասբուրգի դեպքը միակը չի եղել: Համանման խնդիրներ են ծագել Նանսիում, Կլիշիում, ինչպես նաեւ ավելի փոքր կոմունաներում, ինչպես Լա Քեյ ան Բրին, ընդ որում մի շարք վայրերում խնդիրները կրել են զանգվածային բնույթ:
Ինչպես նշել է թերթը, տասնյակ մարդիկ արդեն դիմել են դատարան եւ այժմ սպասում են, որ իրենց այնուամենայնիվ թույլ կտան քվեարկել գոնե նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Սակայն հրատարակությունը նշումէ, որ յուրաքանչյուր գործի քննության գործընթացը կարող ձգձգվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: