Բաժիններ՝

Վրաստանում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է կազմակերպվել

Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առջև «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը ապրիլի 24­-ին բողոքի ցույց է կազմակերպել` Վրաստանի և Թուրքիայի իշխանություններին կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ելույթ ունեցան հայ համայնքի ազգային, հոգևոր, մշակույթային և երիտասարդական ներկայացուցիչներ:

«Վրաստանի հայ համայնք» ՀԿ­-ն Թուրքիայի դեսպանատան առջև նմանատիպ ակցիա է անցկացնում ավելի քան 10 տարի։ Երեկ` ապրիլի 23-­ին Թբիլիսիում «Վրաստանի հայ համայնք»­ը ջահերով երթ է իրականացրել: Հայոց ցեղասպանության 102-­րդ տարելիցին
կազմակերպված ջահերով երթը սկիզբ է առել Թբիլիսիի Վակե թաղամասի Հաղթանակի զբոսայգուց, ապա անցել կենտրոնական Ճավճավաձե պողոտայով մինչև Թուրքիայի դեսպանատուն:

Հայաստանի և Վրաստանի պետական դրոշներով, «Ճանաչում», «Դատապարտում», «Հատուցում» վանկարկելով` ցուցարարներն ավարտել են իրենց երթը Թուրքիայի դեսպանատան առջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս