Ճապոնիան այս պահի դրությամբ հասել է կորոնավիրուսի երկրորդ ալիքի կեսին, իսկ հիվանդացության պիկը գրեթե հաղթահարված է:
Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը շահագրգռվածություն է հայտնել միանալ կորոնավիրուսի դեմ «Արբանյակ V» ռուսաստանյան պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին:
Չինաստանի առաջատար համաճարակաբան Չժուն Նանշանը բարձր գնահատական է տվել COVID-19-ի դեմ Ռուսաստանի պատվաստանյութին:
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պառլին հավաստել է իր երկրի մտադրությունը շարունակելու աֆրիկյան Սահելի գոտում (Բուրկինա Ֆասո, Մավրիտանիա, Մալի, Նիգեր, Չադ) ահաբեկիչների եւ արմատական իսլամիստների դեմ պայքարի «Բարխան» գործողությունը, չնայած Մալիում տեղի ունեցած հեղաշրջանը:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը Թեհրանում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) գործերի հավատարմատարին կանչել է «իրանական ձկնորսական նավերի գնդակոծման» կապակցությամբ:
Մալիում իշխանությունը զավթած զինվորականների խմբի ղեկավարները բնակչությանը կոչ են արել երկրում դադարեցնելու «վանդալիզմի ակտերը», իսկ պետական ծառայողներին վերադառնալու իրենց աշխատատեղերը:
Իրանի զինված ուժերը մշակել են նոր բալիստիկ հրթիռ, որի փորձարկումն օգոստոսի 20-ին հեռարձակել է IRIB հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:
Կալիֆոռնիայի նահանգից սենատոր Քամալա Հարիսին պաշտոնապես հաստատել են որպես դեմոկրատներից ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածու:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը նպատակամղված է Եվրամիության ապակայունացմանը:
Իսրայելական բանակը հարվածներ են հասցրել Գազայի հատվածը կառավարող ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման օբյեկտներին՝ ի պատասխան միջատարածքից պայթուցիչ սարքերով օդապարիկների արձակման:
Ռուսաստանը եւ Սիրիան պայմանավորվել են Խմեյմիմի ավիաբազան ընդլայնելու համար լրացուցիչ տարածք եւ ջրատարածք հանձնելու շուրջ:
Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է Ադրբեջանի քաղաքացի Նադիր Սալիֆովին, որն ադրբեջանական կազմակերպված հանցավոր խմբերից (ԿՀԽ) մեկի պարագլուխն է:
Առնվազն 14 մարդ է զոհվել եւ մի քանիսն անհայտ կորել նավի խորտակման հետեւանքով, որը մարդկանց էր փոխադրում Տորտուգա կղզուց Հաիթիի հյուսիսում:
Բաղդադը հավաստում է Իրաքի տարածքում գտնվող միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի, ինչպես նաեւ օտարերկրյա դիվանագիտական օբյեկտների պաշտպանությունն աահովելու՝ իր հանձնառությունը:
Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է կառավարության նոր կազմը:
Գնդապետ Ասիմի Գոյիտան նշանակվել է «Ժողովրդի փրկության ազգային կոմիտե»-ի առաջնորդ:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 19-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Ամերիկայի խոշորագույն բանկերից մեկը՝ «Bank of America»-ն թուրքական լիրայի արժեզրկման գործընթացի վերաբերյալ իր տեսակետն է արտահայտել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Գերմանիայի աշխատանքի նախարարության ղեկավար Հուբերտուս Հայլը հայտարարել է, որ մինչեւ չորս օր աշխատանքային շաբաթի կրճատումը կարող է հարմար միջոց դառնալ, որը կօգնի հաղթահարել ճգնաժամը:
Իսրայելի գիտնականներն անցկացրել են կորոնավիրուսի նոր թեստի հետազոտություն, որի ստույգությունը կազմում է ավելի քան 96 տոկոս, ինչը նույնիսկ դասական ՊՇՌ-ից (Պոլիմերազային շղթայական ռեակցիա) ավելին է:
Տիեզերագնաց Իվան Վագները, որն այժմ գտնվում է Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ), թայմլափս նկարահանման ժամանակ հինգ չճանաչված թռչող օբյեկտ է հայտնաբերել:
Ճապոնիայի վարակաբանների գիտական ընկերությունը, որի համագումարն օգոստոսի 19-ին սկսվել է Տոկիոյում, կարծում են, որ Ճապոնիան այժմ վերապրում է կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքի բուռն շրջանը:
Ֆինլանդիայի կառավարությունիը որոշում է ընդունել վերադարձնել սահմանին սահմանափակումները տասը պետություններից երկիր ժամանողների համար՝ այդ երկրներում կորոնավիրուսի հետ կապված իրադրության վատթարացման պատճառով:
Թուրքիայի Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանում գտնվող 150–ամյա քրիստոնեական գերեզմանոցը տարածքի վերակառուցման նախագծում ներկայացվել է որպես կանաչապատ գոտի։
Ուկրաինան դուրս է եկել այն յոթ միջազգային պայմանագրերից, որոնք ԱՊՀ-ի շրջանակներում կնքվել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում:
Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Զոհուրին Իրանի ազատ տնտեսական «Արաս» գոտի կատարած այցի շրջանակներում, այցելել է Հայաստանի սահմանային Նորդուզի անցակետ։
Առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը ՉԺՀ-ից իր պաշտոնակիցների հետ շփման մեջ է երկու երկրների միջեւ առեւտրական գործարքի առաջին փուլի շուրջը, բայց Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ բարձր մակարդակի նոր բանակցություններ պլանավորված չեն:
«Պարզ չէ՞, որ Ադրբեջանը հաճույքով չէր կարող կատարել այդ պայմանավորվածությունները (նկատի ունի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները.- Ռ.Մ.): Բայց մյուս կողմից էլ՝ նաև ակնհայտ է, չէ՞, որ այդ պայմանավորվածություններից հետո համանախագահներն արել են 25 հայտարարություն, որոնցից 15-ում մատնանշել են այդ համաձայնությունը: Վերջին այդպիսի հայտարարությունը համանախագահների կողմից եղել է 2018թ. փետրվարին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Մալիում խռովարարների կողմից կազմված այսպես կոչված Ժողովրդի փրկության ազգային կոմիտեն օգոստոսի 19-ին կարգադրել է փակել երկրի բոլոր արտաքին սահմանները եւ պարետային ժամ է սահմանել օրվա մութ ժամանակ:
Եվրամիության (ԵՄ) 27 երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարները տեսակապի ձեւաչափով արտահերթ գագաթնաժողով են սկսել՝ նվիրված Բելառուսին, որը գումարվել է Լեհաստանի եւ Լիտվայի նախաձեռնությամբ: