Բաղդադը հավաստել է Իրաքում կոալիցիոն ուժերի պաշտպանությունն ապահովելու իր հանձնառությունը
Բաղդադը հավաստում է Իրաքի տարածքում գտնվող միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի, ինչպես նաեւ օտարերկրյա դիվանագիտական օբյեկտների պաշտպանությունն աահովելու՝ իր հանձնառությունը: Դա հետեւում է ԱՄՆ-ի եւ Իրաքի միջեւ ռազմավարական երկխոսությանը նվիրված՝ երկու երկրների համատեղ հայտաարարությունից, որն օգոստոսի 19-ին տարածել է Պետական դեպարտամենտը:
«Իրաքի կառավարությունը երախտագիտություն է հայտնել միջազգային կոալիցիային (…), ինչպես նաեւ հավաստել է իր հանձնառությունը որպես ընդունող երկիր ապահովելու կոալիցիայի զինծառայողների, ինչպես նաեւ Իրաքում դիվանագիտական օբյեկտների պաշտպանությունը»,- ասված է փաստաթղթում: Ինչպես ընդգծված է հայտարարության մեջ, Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում երկու երկրների պատվիրակությունները գնահատել են «Իրաքում անվտանգության ուժերի աճող հնարավորությունները, (…) որոնք հնարավոր դարձրեցին կոալիցիայի անցումը նոր փուլի՝ կողմնորոշված Իրաքի անվտանգության ուժերի վարժեցմանը, հանդերձմանն ու օժանդակմանը»:
«Հարմարվելով այդ նոր փուլի նոր պահանջներին՝ միջազգայիան կոալիցիան կարողացավ հեռանալ իրաքյան որոշ ռազմակայաններից եւ կրճատել մարտական ուժերն Իրաքում»,- ասված է փաստաթղթում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: