վ
Եվրամիությունն ընդլայնել է Սիրիայի իշխանությունների նկատմամբ կիրառված սահմանափակիչ միջոցները՝ սեւ ցուցակում ավելացնելով երկրի կառավարության յոթ ներկայացուցիչների:
Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը մարտի 4-ին հրամանագիր է ստորագրել խորհրդարանի երկու պալատների արձակման եւ ապրիլի 28-ին համընդհանուր ընտրություններ նշանակելու մասին:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Օլեգ Գլադկովսկուն արձակել է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղարի առաջին տեղակալի պաշտոնից:
Իրանում մարտի 4-ին հինգ մարդ է զոհվել ուղղաթիռի կործանման հետեւանքով։
Թեհրանը շարունակում է կատարել իր հանձնառություններն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համակարփակ ծրագրի շրջանակներում:
Եվրամիությունը մինչեւ 2020 թվականի մարտի 6-ը երկարաձգել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ նրա տասնմեկ զինակիցների դեմ պատժամիջոցները՝ ակտիվների սառեցման տեսքով:
Պակիստանի վարչապետ Իմրան Խանը չի հավակնում Խաղաղության Նոբելյան մրցանակի:
Ճապոնիայի ապագա կայսր Նարուհիտոն, որը երկու ամիս հետո գահին կփոխարինի ներկայիս միապետ Ակիհիտոյին նրա հրաժարումից հետո, առաջին անգամ Ճապոնիայի բնակիչներին կողջունի մայիսի 4-ին:
Իրանական լրատվամիջոցը բացահայտել է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող կեղծ քարոզչության հերթական դրսևորումը՝ խայտառակ իրավիճակի մեջ դնելով Իրանում Ադրբեջանի դեսպան Բունիադ Հուսեյնովին:
Huawei Technologies-ի ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուն, որը 2018 թվականի վերջին ձերբակալվել էր Կանադայում, դատի է տվել երկրի իշխանություններին, ոստիկանությանը եւ սահմանապահներին՝ նրանց մեղադրելով ձերբակալության ժամանակ իր իրավունքները խախտելու մեջ։
Թուրքիայում հաջողությամբ փորձարկվել է նոր բեռնատար անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ)՝ «ANKA-2»-ի շարժիչը։ Թուրքիայի ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերության («TUSAŞ») նախագծած «ANKA-2»-ի առաջին թռիչքը կիրականացվի 2019 թվականի ընթացքում։
Պակիստանի իշխանությունները մարտի 4-ին վերսկսել են Samjhota Express գնացքների երթեւեկությունը Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ:
Մարտի 4-ին Փարիզում գերեզմանատներն ու զբոսայգիները այցելության համար փակվել են սաստիկ քամու պատճառով:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հարաբերությունները վերականգնելու արաբական երկրների փորձերն այն բանից հետո, երբ նա փաստորեն հաղթող դարձավ քաղաքացիական պատերազմում, հանդիպում են Միացյալ Նահանգների դիմադրությանը, որը դիմում է այդ թվում պատժամիջոցների սպառնալիքներին:
Պակիստանի ավիաիշխանությունները վերստին երկարացրել են իրենց օդային տարածությունն օգտագործելու արգելքը՝ կապված հնդկա-պակիստանյան հակամարտության սրվելու հետ, այժմ այն կգործի մինչեւ մարտի 5-ի առավոտը։
Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկը մտադիր է Պրահայում զինաթափմանը նվիրված միջազգային խորհրդաժողով նախաձեռնել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի, ինչպես նաեւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի մասնակցությամբ:
Պեկինը եւ Վաշինգտոնը գտնվում են առեւտրի հարցերի շուրջը կանսուլտացիաների եզրափակիչ փուլում:
Իսրայելացի երկու ուժայիններ վերքեր են ստացել՝ ընկնելով այն ավտոմեքենայի տակ, որը պաղեստինցիները վարում էին Հորդանան գետի արեւմտյան ափին:
Ընտրությունների արդյունքներով հինգ կուսակցություն է անցել Էստոնիայի խորհրդարան, ընդդիմադիր աջ լիբերալ Ռեֆորմիստական կուսակցությունը հաղթանակ է տարել եւ ստացել 34 տեղ:
Հնդկաստանի եւ Պակիստանի զիինված ուժերը մարտի 4-ի առավոտյան գնդակոծել են միմյանց դիրքերը Քաշմիրի տարածաշրջանում:
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը մարտի 3-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները վճռական պատասխան կտան, եթե Վենեսուելայի ղեկավարությունը ձերբակալի վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին, որին Վաշինգտոնը համարում է երկրի նախագահի օրինական ժամանակավոր պաշտոնակատարը։
Իրանը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
News 19 WLTX հեռուստաալիքը հրապարակել է պտտահողմի ավերիչ հետեւանքների տեսագրությունն ԱՄՆ-ի Ալաբամայի նահանգի Լիի օկրուգում։
Մարտի 3-ին այդ մասին Միացյալ Նահագների ղեկավարը գրել է Twitter-ի՝ իր էջում։
Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ եթե Բոլիվարյան Հանրապետության իշխանությունները ձերբակալեն իրեն, ապա Նիկոլաս Մադուրոյի վարչակազմը կկատարի «վերջին սխալներից մեկը»։
2018-ի փետրվարին Թուրքիայի ներքին գործերի նախարարության «էլեկտրոնային պետություն» նախագծի շրջանակներում գործարկված կայքում քաղաքացիներին հնարավորություն է տրվել տեղեկություններ ստանալ նախնիների մասին և կազմել իրենց տոհմածառը:
168.am-ի տեղեկություններով՝ ադրբեջանա-հայկական սահմանի ողջ երկայնքով ադրբեջանցիները արագացված տեմպերով շարունակում են առաջնագծի ամրացման ինժեներական աշխատանքներ իրականացնել բետոնային, երկաթբետոնային կոնստրուկցիաներով:
Դեռևս մի քանի օր առաջ լուր տարածվեց, որ անհայտ պատճառներով քանդվել է մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի Կարսում գտնվող տունը: Այս թեմայի շուրջ«Ermenihaber.am»-ը զրուցել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հետ: – Պարո՛ն Մելքոնյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Կարսում Եղիշե Չարենցին վերագրվող տունը քանդելու մասին մամուլում շրջանառվող լուրերը: – Այդ կառույցը հայերիս համար ունի խորհրդանշական […]