ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կադրային քաղաքականությանը կոնսուլտատիվ խորհրդի նիստում Apple կորպորացիայի տնօրեն Թիմ Քուկին անվանել է Թիմ Էփլ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բրյուսելյան գրեթե բոլոր հանդիպումների ընթացքում արծարծվել են նաև Ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումները:
Մարտի 7-ին տեղի է ունեցել «Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագրքի երկրորդ՝ լրամշակված հրատարակության շնորհանդեսը:
Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան մարտի 7-ին երկրի ժողովրդին է դիմել Շվեյցարիայից:
Երբ խոսում են հեշտ տարբերակների մասին, սա մի քիչ նմանվում է հետևյալ իրավիճակին. միևնույն է, մարդու կյանքը մի օր վերջանում է. ի՞նչ կլինի, եթե վերցնենք և ուղղակի ինքնասպանություն գործենք և վերջացնենք։
Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն պարտավորագիր է ստորագրել, որում խոստացել է պետության ղեկավարի ընտրություններում հաղթելու դեպքում «Դոնբասն ու Ղրիմը վերադարձնել» Կիեւի հսկողության ներքո, տեղեկացնում է հանդեսը:
«Ղեկավարների մակարդակով առաջիկա հանդիպումից բեկում չեմ ակնկալում»,- մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով առաջիկա բարձրաստիճան հանդիպման օրակարգին ու հանդիպումից ակնկալիքներին:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն ստանձնել է Քաբուլում հանրահավաքի ժամանակ կատարված հարձակման պատասխանատվությունը:
Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքի առանձնակի ծանր հանցագործությունների դատարանը երկրում որպես գերի գտնվող ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին փետրվարի 27-ին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:
Թաիլանդի Սահմանադրական դատարանն արգելել է «Թաի Ռաքսա Չաաթ» ընդդիմադիր կուսակցությունը, որն ավելի վաղ փորձ էր ձեռնարկել երկրի թագավորի քրոջը՝ արքայադուստր Ուբոլա Ռաթանային առաջադրելու վարչապետի պաշտոնին:
Եվրամիության երկրների խորհուրդը չի ընդունել Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված երրորդ երկրների ցուցակը, որոնք թույլ կանոններ ունեն փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպումը շատ չի ուշանա: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Պակիստանի ավիացիոն իշխանությունները հնդկա-պակիստանյան հակամարտության սրվելու պատճառով իրենց օդային տարածության օգտագործաման արգելքը երկարացրել են մինչեւ մարտի 8-ի առավոտ:
Ուկրաինայի նախագահի թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր վրա ճնշում են գործադրում, իր դեմ քրեական գործ է հարուցվել փողերի լվացման մասին եւ պլանավորվում է հարուցել եւս մեկը ճանապարհատրանսպորտային պատահարի մասին։
Քաբուլում առնվազն երեք մարդ է զոհվել ականանետային գնդակոծման հետեւանքով, եւս 19 հոգի վերքեր է ստացել:
Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի պատգամավոր, հայ-իտալական միջխորհրդարանական հարաբերությունների պատասխանատու, իշխող Լեգա կուսակցության ներկայացուցիչ Ջուլիո Չենտեմերոն Իտալիայի խորհրդարանում ելույթ է ունեցել Սումգայիթում հայկական ջարդերի վերաբերյալ:
Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերը՝ TCG Fatih ֆրեգատը եւ TCG Kilic հրթիռային կատերը, ժամանել են Բաթումի նավահանգիստ։
Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովի կնոջ անունով գրանցված եւ նրա դստեր կողմից կառավարվող՝ Մոսկվայի Բաքվի անվան փողոցում գործող «Կապրիզ» գիշերային ակումբում կոկաինի վաճառքով են զբաղվում։
Պակիստանի պատվիրակության՝ մարտի 14-ին պլանավորված այցը Հնդկաստան, որը կապված է Կարտարպուրյան փոխադրամիջանցքի բացման հետ, կօգնի թուլացնել լարվածությունը երկու երկրների միջեւ:
«Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ համագործակցության ուղղությամբ աշխատանք տարվում է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ ԱԳՆ Պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հանդես է եկել եվրոպական երկրների կողմից Վենեսուելայի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցները խստացնելու օգտին:
Մեծ Բրիտանիայի իշխանություններն ապրիլին կխստացնեն ներդրողի այցագրի տրման կանոնները՝ թագավորության տարածքում կազմակերպված հանցավորության եւ փողերի լվացման դեմ պայքարի շրջանակում:
Չինաստանի Huawei ընկերությունը հայց է հարուցել ԱՄՆ-ի կառավարության դեմ ՉԺՀ-ի իշխանությունների կողմից իր տեխնոլոգիաները լրտեսության նպատակով օգտագործելու մեղադրաքների պատճառով։
Գաղթականների փոխադրող փչովի նավակ է խորտակվել հունական Սամոս կղզու մերձակայքում, զոհվել են երկու երեխա եւ մեկ տղամարդ:
Առնվազն 18 մարդ է տուժել պայթյունի հետեւանքով, որը մարտի 7-ին որոտացել է Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի հյուսիսային նահանգում՝ ավտոբուսի կանգառում:
Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն, ավելի վաղ չեղյալ հայտարարված Freedom Guardian զորավարժությունների փոխարեն, օգոստոսին կամ սեպտեմբերին կանցկացնեն 19-2 Dong Maeng հրամանատարաշտաբային վարժանքները, որը թարգմանաբար նշանակում է «Դաշինք»:
Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից փետրվարի 27-ից մարտի 5-ը ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 3 բալ և ավել ուժգնությամբ արձանագրվել է 1 երկրաշարժ:
Հնդկաստանը Պակիստանից պահանջել է անհապաղ դադարեցնել վիճելի Քաշմիրի՝ Նյու Դելիի վերահսկողության տակ գտնվող տարածքի գնդակոծումները, որոնց հետեւանքով առնվազն չորս խաղաղ բնակիչ է զոհվել:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատը մարտի 6-ի երեկոյան քվեարկել է Եվրամիության Մաքսային միությանը երկրի անդամակցության պահպանման օգտին՝ դրանով իսկ պարտության մատնելով Պահպանողական կուսակցության կառավարող կաբինետին՝ վարչապետ Թերեզա Մեյի գլխավորությամբ։
«168 ժամին» հայտնի դարձավ, որ խնդիրը քննարկելուց հետո եվրոպացիների հորդորով այս գաղափարի իրականացումը սառեցվել է, քանի որ ակնհայտ է, որ այս ժամանակահատվածում Հայաստան եվրոպական ներդրումներ ներգրավելու նման նախաձեռնությունը պիտանի լինել չի կարող։