Բաժիններ՝

Իրանի ԱԳՆ-ն ԱՄԷ-ի դիվանագետին կանչել է ձկնորսական նավերի գնդակոծման պատճառով

Իրանի արտաքին գործերի նախարարությունը Թեհրանում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) գործերի հավատարմատարին կանչել է «իրանական ձկնորսական նավերի գնդակոծման» կապակցությամբ: Այդ մասին գերատեսչությունը հայտնել է օգոստոսի 20-ին:

Նրա տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին Պարսից ծոցում, երբ, ինչպես պնդում են նախարարությունում, մի քանի նավ գնդակոծման են ենթարկվել ԱՄԷ-ի առափնյա պահպանության կողմից, նավերից մեկը կալանվել է, զոհվել է երկու ձկնորս:

«Իրանի ԱԳՆ-ում ընդգծել են ձերբակալվածներին, ինչպես նաեւ նավն ազատ արձակելու, մարմինները հանձնելու անհրաժեշտությունը՝ պահանջելով փոխհատուցել պատճառած վնասը եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նմանօրինակ դեպքերը կանխելու ուղղությամբ»,-ասված է ռելիզում:

Իրանի ԱԳ նախարարությունը նաեւ դատապարտել է ձկնորսների նկատմամբ ԱՄԷ-ի առափնյա պահպանության գործողությունները, դրանք համարելով անօրինական, եւ ընդգծելով, որ դրանց համար պատասխանատվությունն ընկած է երկրի իշխանությունների վրա:

Իր հերթին ԱՄԷ-ի դիվանագետը ափսոսանք Է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ, իսկ Էմիրությունների իշխանությունները, ինչպես նշում է Իրանի ԱԳՆ-ն, հայտարարել են պատճառած վնասը փոխհատուցելու պատրաստականության մասին: Նաեւ բավարարվել է ձերբակալվածներին եւ նավը ազատ արձակելու պահանջը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս