Չինաստանի առաջատար համաճարակաբանը բարձր է գնահատել COVID-19-ի դեմ Ռուսաստանի պատվաստանյութը

Չինաստանի առաջատար համաճարակաբան Չժուն Նանշանը բարձր գնահատական է տվել COVID-19-ի դեմ Ռուսաստանի պատվաստանյութին: Այդ մասին ասվում է Պեկինում դեսպանության հայտարարության մեջ:

«Չժուն Նանշանն ընդգծել է, որ ռուսաստանյան ադենովիրուսային պատվաստանյութն անվտանգ է, եւ հույս է հայտնել, որ դրա կլինիկական փորձարկումները հաջողությամբ կավարտվեն»,-ասված է տեղեկագրում: Բժիշկը նաեւ Մոսկվային շնորհավորել է պատրաստուկի գրաանցումն ավարտելու կապակցությամբ, ինչի մասին հայտնի է դարձել օգոստոսի 11-ին:

Կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը մշակվել է Գամալեյայի անվան կենտրոնում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:

Այն ստացել է «Արբանյակ-V» անվանումը: Դա լուծույթ է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով:

ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ է ստացել: Նա նշել է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել է հինգ երկրների հետ, առկա հզորությունները թույլ են տալիս մեկ տարում արտադրել մինչեւ 500 միլիոն չափաբաժին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս