Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի աջակցությունն ու օգնությունը խիստ կարևոր է՝ դուրս բերելու երկիրն այն վատ վիճակից, ուրում այն գտնվում է:
Առնվազն 15 մարդ է զոհվել Հնդկաստանի Մումբայ քաղաքի Kamala Mills առեւտրական կենտրոնի ռեստորաններից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով, վիրավորվել են տասնյակ մարդիկ:
ՆԱՏՕ-ն հույս ունի Ռուսաստանի հետ ավելի ինտենսիվ երկխոսություն վարել 2018 թվականին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ի հետ վիզային տրամադրման գործընթացի կարգավորումից հետո հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանից պահանջել է դադարեցնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների շրջանցմամբ նավթի մատակարարումները Հյուսիսային Կորեային՝ նախազգուշացնելով, որ կարող է խստացնել մոտեցումը ՉԺՀ-ի հետ առեւտրի նկատմամբ։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է 2019 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորության մասին:
Անկարայի իրավապահ մարմինները շարունակում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներին հայտնաբերելու գործողությունները:
Թուրքիայում կալանավորվել է այն ցուցահանդեսի կազմակերպիչը, որի ժամանակ սպանվել է Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովը:
94 տարեկան հասակում Կալիֆոռնիայում մահացել է ամերիկացի դերասանուհի Ռոուզ Մարին: Այդ մասին հաղորդվում է արտիստուհու պաշտոնական Twitter-ում:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը 2017 թվականին 30 տոկոսով քիչ է հայտնվել հանրության առջեւ, քան մեկ տարի առաջ:
Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբլեու դե Սոուզան դեկտեմբերի 28-ին Լիսաբոնում շտապ հոսպիտալացվել է եւ վիրահատության ենթարկվել պորտաճողվածքի պատճառով:
ԱՄՆ-ը եւ Իսրայելը գաղտնի համաձայնագիր են կնքել Իրանի քաղաքականությանը հակազդելու նպատակով համագործակցության վերաբերալ:
Առնվազն 12 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա է զոհվել Նյու Յորքի Բրոնքսի թաղամասի բնակելի շենքերից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն մամուլի ասուլիսի ընթացքում: Նրա խոսքով՝ ներկայում հրդեհն ամբողջությամբ մարված է: Չորս տուժածներ գտնվում են օրհասական վիճակում, զոհերի թվաքանակը կարող է աճել:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել այն մասին, որ ԱՄՆ-ն վերականգնում է մուտքի արտոնագրերի տրամադրումը Թուրքիային: Այս մասին հայտնում է պետդեպի պաշտոնական կայքը:
Շան՝ արեւելյան օրացույցով 2018 թվականի խորհրդանիշի հսկայական ֆիգուրը՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ լավ ճանաչելի սանրվածքով ու հոնքերով, հայտնվել է Չինաստանի Շանսիի նահանգի Տայյուան քաղաքի առեւտրական կենտրոններից մեկի մուտքի մոտ:
Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման վերահսկիչ հանձնաժողովի (ՍԵՄԵԿԻ) որոշմամբ 2018 թվականի հունվարի 1-ից «Թելասի» Էլեկտրաբաշխիչ ընկերության բաժանորդների համար էլեկտրաէներգիայի սակագինը կավելանա 1,5 թեթրիով:
«Տևական ժամանակ խոսվում է, որ հայկական կողմն աշխատում է այս ուղղությամբ Վրաստանի հետ, փորձում է դուրս գալ շրջափակումից, ակտիվացնել առևտրաշրջանառությունը, քանի որ Լարսի անցակետը չունի ողջ ծավալի շրջանառությունն ապահովելու ներուժ: Սա էական հարց է ՀՀ-ի համար»:
Հաստատակամ ու հավատով վերակառուցել այն ինչ քանդված է. Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, ամփոփելով 2017 թվականը, պատմում է Հալեպում տիրող իրավիճակի, վերականգնման գործընթացի մասին:
Եվրամիությունը 140 մլն լարիի (48,1 մլն եվրոյի) չափով դրամաշնորհ է հատկացրել Վրաստանին:
Գերմանացիների մեծ մասը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) ղեկավար Մարտին Շուլցին համարում է 2017 թվականի գլխավոր քաղաքական անհաջողակը:
Վենեսուելան 5 միլիարդ բարել նավթ է հատկացնում երկրում ստեղծվող El Petro սեփական գաղտնարժույթի ապահովման համար:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Գաջիևը ԶԼՄ-ների հետ զրույցում ամփոփելով 2017-ին երկրի արտաքին քաղաքականության ոլորտում գրանցված արդյունքները նշել է, որ Ադրբեջանի ԱԳՆ անցանկալի անձանց ցուցակում ընդգրկվածների թիվը հասնում է 600-ի:
Թուրքական ոստիկանությունը Բուրսա նահանգի Յըլդըրըմ, Օսմանգազի և Ինեգյոլ շրջաններում գտնվող 11 հասցեներում իրականացված միաժամանակյա հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալել է 38 անձի, ովքեր կասկածվում են «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ:
«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոն» հ/կ նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը զարմացած է այն փաստից, որ Հայաստանն օրերս կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այն բանաձևին, որն ուղղված էր ԱՄՆ-ի դիրքորոշման դեմ.
Իտալիան ամբողջովին վերականգնվել է իր հետպատերազմյան պատմության մեջ ամենածանր ճգնաժամից հետո:
Առնվազն 41 մարդ է զոհվել, գրեթե 90-ը՝ վերքեր ստացել դեկտեմբերի 28-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետեւանքով:
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) Պանկիսիում իրականացված հատուկ գործողության արդյունքում հրապարակել է Ահմեդ Չատաևի գլխավորած հանցախմբի գործով ընթացող հետաքննությունից որոշ մանրամասներ։ ՊԱԾ-ը պարզել է, թե ինչպես են խմբի անդամները հայտնվել Վրաստանի տարածքում։
Ռուսաստանի բանկը (ԿԲ) 2018 թվականին ԵԱՏՄ-ի եւ BRICS-ի գծով գործընկերների հետ կսկսի քննարկել միասնական թվային արժույթի ստեղծման հնարավորությունը:
Մյանմարը լքած շուրջ 650 հազար փախստականների մեծ մասը ներկայումս գտնվում է ծայրահեղ ծանր պայմաններում՝ չունենալով ապաստան և բավարար սննունդ:
Հորդանան գետի Արեւմտյան ափին առնվազն 20 պաղեստինցի է տուժել իսրայելցի զինծառայողների կողմից արցունքաբեր գազի կիրառման հետեւանքով: