
Իսրայելական տանկերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածի ռազմական դիրքերին

Իսրայելական բանակը հարվածներ են հասցրել Գազայի հատվածը կառավարող ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման օբյեկտներին՝ ի պատասխան միջատարածքից պայթուցիչ սարքերով օդապարիկների արձակման: Այդ մասին հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը:
«Ահաբեկիչներն օրվա ընթացքում Գազայից պայթուցիչ սարքերով օդապարիկներ են արձակել Իսրայելի կողմը, ինչը հրդեհների է հանգեցրել Իսրայելի հարավում: Ի պատասխան մեր տանկերը հարվածներ են հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական դիրքերին»,-ասվում է Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:
Օգոստոսի սկզբից սկսել են Գազայից Իսրայելի կողմը պայթուցիչ սարքերով օդապարիկներ են արձակել: Ի պատասխան՝ Իսրայելի բանակը քանիցս հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման ռազմական ենթակառուցվածքի ուղղությամբ:
Իսրայելի զինվորականները օգոստոսի 15-ին հայտարարել են, որ «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգը կալանել է երկու հրթիռ, որոնք Գազայի հատվածից արձակել էին իսրայելական տարածքի ուղղությամբ: ՀՕՊ-ի համակարգի կալանող հրթիռի բեկորը վնասել է Սդերոտ քաղաքի տներից մեկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: