Բաժիններ՝

Ճապոնիայում սպասում են կորոնավիրուսի երրորդ և չորրորդ ալիքներին

Ճապոնիան այս պահի դրությամբ հասել է կորոնավիրուսի երկրորդ ալիքի կեսին, իսկ հիվանդացության պիկը գրեթե հաղթահարված է: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ճապոնիայի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ղեկավար Կադզուհիրո Տատեդան:

«Այժմ Ճապոնիան հասել է կորոնավիրուսի երկրորդ ալիքի կեսին: Մենք պետք է պահենք զգուշավորությունը և հետևենք, որ հիվանդացության դեպքերի նոր աճ չլինի»,- նշել է Տատեդան:

Կադզուհիրո Տատեդան նշել է, որ երկրում առաջիկայում կլինեն նաև կորոնավիրուսի երրորդ և չորրորդ ալիքները և պետք է հարմարվել կյանքի նոր կանոններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31