Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում գտնվելու 340 օրվա գրեթե մեկ երրորդն անցկացրել է իր կալվածքներում եւ գոլֆ-ակումբներում:
Թուրքիայի Ադանա քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման 12 անդամներ:
ԱՄՆ-ում 99 տարեկան հասակում վախճանվել է նկարիչ, դիզայներ եւ մուլտիպլիկատոր Ռոբերտ Գիվենսը, որն ստեղծել է Բագզ Բաննի ճագարի կերպարը:
Նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում այսօր առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Թանձր մառախուղի պատճառով, որը դեկտեմբերի 23-ից պահպանվում է Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ), կրկին հետաձգվել եւ չեղարկվել են ավիաչվերթերը Դուբայում։
«Խոստացել են այսօրվա ընթացքում բաց թողնել նաև մեծ բեռնատարները»,- ասաց Հ.Համբարձումյանը՝ նշելով, որ անցակետում բավականին շատ կուտակված մեքենաներ կան։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հանդես է եկել Աբու-Դիս քաղաքը Պաղեստինի մայրաքաղաք հայտարարելու առաջարկությամբ, որն ընդհանուր սահման ունի Երուսաղեմի հետ:
Մոսկվան պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ, բայց դրա համար հարկավոր է հակամարտող կողմերի համաձայնությունը:
Ռուս զինծառայողների մշտական խմբավորում են սկսել ձեւավորել Տարտուսում ՌԴ ռազմածովային նավատորմի նյութատեխնիկական ապահովման կետում եւ «Հմեյմիմ» ավիաբազայում:
Երուսաղեմում ուրբաթօրյա աղոթքից հետո տեղի ունեցած վիճաբանության պատճառով ձերբակալված, այնուհետև դատարանի որոշմամբ ազատ արձակված երեք թուրքից երկուսն Իսրայելից կարտաքսվեն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ:
Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների հետ շարունակական բախումների հետևանքով թուրքական բանակը կրկին կորուստներ է կրել:
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան, մինչ արարողակարգով նախատեսված երկկողմ հանդիպումները, հայկական համայնքի ներկայացուցիչների հետ Թբիլիսիում այցելել է Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի, որից հետո մեկնել է «Հերոսների» հրապարակ` ծաղկեպսակ դրել հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:
Ադրբեջանում դեկտեմբերի 25-ին ձերբակալվել է երկրի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևը:
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Դուբայ քաղաքի ոստիկանապետ Շեֆի Դհահի Քհալֆանը Էրդողանին խաբեբա է անվանել: Այդ մասին նա արաբ պաշտոնյան գրել է իր «Twitter»-ի էջում:
Վրաստանի Պանկիսի կիրճի Դուիսի գյուղում դեկտեմբերի 26-ի առավոտից ոստիկանական գործողություն է անցկացվում մինչեւ 60 հատուկ ջոկատայինների մասնակցությամբ:
Ռուսաստանի Պետերբուրգ քաղաքի ոստիկանությունը որոնում է Ադրբեջանի քաղաքացի Ալի Մուստաֆաևին, ով դանակահարել է ՌԴ քաղաքացուն և փախուստի դիմել:
Թուրքիայի Գազիայնթեփ նահանգում տեղակայված զորամասերից մեկում գրանցվել է զինվորականների զանգվածային թունավորման դեպք:
Մահացել է Ավստրիայում Վրաստանի դեսպան Կոնստանտին Զալդաստանիշվիլին:
Արգենտինայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը փորձել է երկրի նախագահ Մաուրիսիո Մակրիի նստավայր մտնել ավտոմոբիլով, որի մեջ հրազեն է եղել:
Կանադայի Օնտարիոյի նահանգում 68 տարեկան հասակում մահացել է կանադական ծագմամբ ամերիկացի դերասանուհի Հեզեր Մենզես Ուրիխը, որն առավել հայտնի է «Երաժշտության հնչյունները» (The Sound of Music, 1965 год) ֆիլմ-մյուզիքլում կատարած դերով:
Միացյալ Նահանգները եւ Չինաստանը համաձայնության են եկել կապի «թեժ գիծ» բացելու ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների իրագործման եւ Կորեական թերակղզու իրադրության հետ կապված տեղեկատվության փոխանակման համար:
Ուկրաինան եւ Թուրքիան տեսանելի ապագայում չեն դառնա Եվրամիության անդամներ:
Պերուի մայրաքաղաք Լիմայում ավելի քան 5 հազար մարդ է բողոքում նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորիին ներում շնորհելու պետության ղեկավար Պաբլո Կուչինսկիի որոշման դեմ, այն նախկին նախագահին, որը 25 տարվա բանտարկության պատիժ էր կրում կոռուպցիայի եւ այլ հանցագործությունների համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի միկրոբլոգում գրել է, որ «Ամերիկան փառահեղ է դառնում» ավելի արագ, քան որեւէ մեկը կարող էր ակնկալել։ Ուստի նա հորդորել է համաքաղաքացիներին՝ Սուրբծննդյան արձակուրդից հետո շուտափույթ վերադառնալ աշխատանքի:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում ալիգատորը թռել է այն նավակը, որտեղ գտնվում էին մի քանի զբոսաշրջիկներ:
Ֆրանսիայի ամենածեր բարմենուհին հայտնել է իր երկարակեցության գաղտնիքը:
«Գիտակցելով, որ այն լուրջ է, չկա առաջընթաց, ավելին՝ ժամանակ առ ժամանակ՝ լարվածություն, նույնիսկ՝ պատերազմական գործողություններ, պետք է նոր ավելի լուրջ հարթակներ ձևավորել այս հակամարտության կարգավորման համար, որը լուրջ ազդեցություն և հեղինակություն կունենա»:
Խոսակցությունների սղագրությունը տարածել է Սպիտակ տունը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հավատացյալներին է դիմել «Urbi et Orbi» («Քաղաքին եւ աշխարհին») ավանդական Սուրբծննդյան ուղերձով՝ հորդորելով մանուկ Քրիստոսին տեսնել երեխաների դեմքին, նախեւառաջ, աշխարհի՝ հակամարտությունների ու աղետների ճիրաններում հայտնված տարածաշրջաններում, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքում, Սիրիայում եւ Ուկրաինայում։