
Իրանը նոր բալիստիկ և թևավոր հրթիռներ է ներկայացրել

Իրանի զինված ուժերը մշակել են նոր բալիստիկ հրթիռ, որի փորձարկումն օգոստոսի 20-ին հեռարձակել է IRIB հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:
Խոսքը վերաբերում է «երկիր – երկիր» դասի բալիստիկ հրթիռին, որն ստացել է «Հաջ Քասեմ» անվանումն ի պատիվ հունվարին ամերիկացի զինվորականների կողմից սպանված գեներալ Քասեմ Սուլեյմանիի:
Բացի դրանից, ցուցադրվել է «Աբու Մահդի» նոր թեւավոր հրթիռը, որն անվանվել է ի պատիվ իրաքցի շիաների «Ալ Խաշդ աշ Շաաբի» կազմավորման հրամանատար Աբու Մահդի ալ Մուհանդիսի, որը զոհվել է Սուլեյմանի հետ մեկտեղ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարեւոր է համարել նոր հրթիռների փորձարկման մասին նորությունը: «Մենք պետք է ցամաքում եւ ծովում (թշնամուն) կասեցնենք հրթիռների միջոցով»,- նշել է նա:
Реклама 15 Իրանը 1990-ական թվականներց ի վեր զբաղվում է սեփական հրթիռային ծրագրի զարգացմամբ: Երկիրը որոշակի հաջողությունների է հասել բալիստիկ հրթիռների մշակման բնագավառում:
Ըստ որում Թեհրանը հրաժարվում է բանակցություններ վարել իր հրթիռային ճյուղի սահմանափակման շուրջը՝ դա պատճառաբանելով այն բանով, որ տարածաշրջանում իր ախոյանները նույնպես սպառազինության են վերցրել համանման դասի հրթիռներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: