Բաժիններ՝

Մալիում խռովարարներն ընտրել են «Ժողովրդի փրկության ազգային կոմիտե»-ի առաջնորդին

Գնդապետ Ասիմի Գոյիտան նշանակվել է «Ժողովրդի փրկության ազգային կոմիտե»-ի առաջնորդ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով EFE գործակալությունը:

Կոմիտեն ստեղծվել է խռովարարների կողմից, որոնք երկրի նախագահին ստիպել են հրաժարական ներկայացնել և լուծարել խորհրդարանն ու կառավարությունը:

Գոյիտան մեկն է այն զինվորականներից, որոնք օգոստոսի 17-ին ազգային հեռուստաընկերության եթերում հայտարարել են խռովության մեկնարկի մասին: Մինչ խռովության սկիզբը, Գոյիտան ղեկավարել է Մալիի կենտրոնական հատվածի հատուկ պատրաստության վաշտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31