Ըստ ճարպակալված բնակչության ցուցանիշի՝ Թուրքիան 4-րդ երկիրն է աշխարհում: Թուրքական «İhlas» գործակալության տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել մամուլի վերլուծությամբ զբաղվող «Ajans Pres» գործակալության անցկացրած հետազոտությունից:
ԱԶԿ-ի իշխանության գալու ժամանակ Թուրքիան բազում խնդիրներ ուներ իր հարևանների հետ։
Լոնդոնում աշխատանքն է սկսել ԱՄՆ-ի նոր դեսպանատունը, որը գտնվում է Լոնդոնի կենտրոնական մասի Նայն Էլմս լեյն փողոցում:
Վրաստանի կենտրոնական բանկի տեղեկատվությամբ, 2017 թվականի դեկտեմբերին երկիր մտած տրանսֆերտների ծավալը կազմել է 138.4 միլիոն ամերիկյան դոլար, ինչը 16.3 տոկոսով ավելի է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ:
Ֆրանսիայի իշխանությունները մտադիր չեն թույլ տալ Կալե քաղաքի մերձակայքում միգրանտների անօրինական ճամբարի վերստեղծումը:
Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը ահաբեկչություն էորակել «Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» քաղաքացիական նախաձեռնության առաջնորդ Օլիվեր Իվանովիչի սպանությունը Կոսովոյում:
74 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի երաժիշտ Էդվին Հոքինսը, որն առավել հայտնի է որպես հոսփել ժանրի Oh Happy Day երգի հեղինակ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի իր պաշտոնակից Ջավադ Մոհամադ Զարիֆի հետ հունվարի 16-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է սիրիական կարգավորումը եւ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ ստեղծված իրադրությունը:
Չճանաչված Կոսովոյի առաջնորդ Հաշիմ Թաչին դատապարտել է սերբ քաղաքական գործիչ, «Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Օլիվեր Իվանովիչի սպանությունը։
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնն Իսպանիայի Սահմանադրությանը եւ Տարածաշրջանային կանոնադրությանը հավատարմության երդում է տվել անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին ինքնավարությունում կայացած ընտրությունների արդյունքներով պատգամավորական մանդատ ստանալու համար:
NHK ճապոնական հանրային հեռուստատեսությունը հունվարի 16-ին սխալմամբ հաղորդել է ԿԺԴՀ-ում բալիստիկ հրթիռի արձակման եւ բնակչության արտակարգ իրազեկման J-Alert կառավարական համակարգի գործելու մասին, որը շտապ տարհանման կոչ է անում:
Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիաբազայի բանակային ավիացիայի օդաչուները թռիչքային-տակտիկական վարժանքների ընթացքում ոչնչացրել են պայմանական հակառակորդի ցամաքային թիրախները:
Ֆիլիպինների իշխանությունները շարունակում են տեղի բնակիչների տարահանումը Մայոն հրաբխի ժայթքման՝ պահպանվող սպառնալիքի պատճառով:
Սերբիայի պատվիրակությունն ընդհատում է Պրիշտինայի հետ Բրյուսելում ընթացող տեխնիկական երկխոսությունը եւ Բելգրադ է վերադառնում Կոսովոյում սերբ քաղաքական գործիչ Օլիվեր Իվանովիչի սպանության վերաբերյալ տեղեկատվությունից հետո:
Ադրբեջանի Աղդաշի շրջանում հունվարի 15-ին ինքնահրկիզվել է նույն շրջանի 37-ամյա բնակիչ Գասանգա Սեխբյատովը:
Եվրամիությունը կշարունակի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը Ուկրաինայի հակամարտության շրջանակներում:
Ստամբուլի Սուրբ Անտոնիոս Պադուացու եկեղեցում հունվարի 20-ին Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին նվիրված համերգ կկազմակերպվի:
«Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» քաղաքացիական նախաձեռնության առաջնորդ Օլիվեր Իվանովիչը հունվարի 16-ին սպանվել է Կոսովսկա-Միտրովիցայում:
Հայաստանի Հանրապետությունը ներառվել է 2018թ. ՄԱԿ-ի պատվո ցանկում (Honour roll)` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար:
Բանգլադեշի եւ Մյանմայի պաշտոնատար անձինք հունվարի 16-ին ավարտել են ռոհինջա փախստականների հայրենադարձման վերաբերյալ համաձայնագրի մշակումը, հայրենադարձում, որը պետք է ավարտվի այդ գործընթացի սկսվելուց հետո երկու տարվա ընթացքում:
Սիրիայում «սահմանի անվտանգության ուժեր» ստեղծելու ԱՄՆ-ի պլանները կհանգեցնեն երկրում ճգնաժամի խորացմանը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Կանադա, որտեղ մասնակցել է Կորեական պատերազմի (1951-1953թթ) մասնակից երկրների արտգործնախարարների գագաթնաժողովին:
Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության 11-րդ տարելիցին երկրի տարածքում հիշատակի մի շարք միջոցառումներ կիրականացվեն:
Գերմանիայում հունվարի 16-ին առնվազն 47 մարդ է տուժել դպրոցական ավտոբուսի վթարի հետեւանքով:
Եվրամիությունը խստացրել է հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ գործարքի կնքման շուրջ այդ երկրի հետ հետագա բանակցությունների անցկացման պայմանները:
Հունվարի 16-ին Բրյուսելում բացվել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի երկօրյա նստաշրջանը, որի գլխավոր թեմաները կդառնան դաշինքի արդիականացումը եւ ռազմական հնարավորությունների ուժեղացումը, գործողություններն Աֆղանստանում եւ Իրաքում, ինչպես նաեւ հարաբերությունները գործընկեր երկրների հետ:
Յակուտիայի 13 շրջանների հարյուրից ավելի դպրոցներում ուսումնական գործընթացը սահմանափակված է օդի ցածր ջերմաստիճանի պատճառով:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օսման Բայդեմիրը զրկվել է աշխատավարձի 1/3-ից մեջլիսի ամբիոնից «Քուրդիստան» եզրույթն օգտագործելու համար:
Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսը ցավակցություն է հայտնել The Cranberries իռլանդական ռոք-խմբի վոկալիստուհի Դոլորես Օ’Ռիորդանի մահվան կապակցությամբ, որը վախճանվել է հունվարի 15-ին 46 տարեկան հասակում:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին եւ նրա կինը՝ նկարչուհի եւ դերասանուհի Մակի Չիչուան երկրորդ որդին են ունեցել: