Բաժիններ՝

Անթալիայում 3․5 ամսում 5 անգամ աճել է Covid-19-ով վարակվածների թիվը

Թուրքիայի Անթալիա նահանգում 3․5 ամսվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 5 անգամ աճել է։ Այս մասին հայտնել է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) Անթալիայից ընտրված պատգամավոր Այդըն Օզերը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Ընդդիմադիր պատգամավորը հայտնել է, որ մինչև սեպտեմբերի 10-ը Անթալիա է այցելել 1 մլն 883․903 զբոսաշրջիկ։

Նրա խոսքով՝ եթե մինչև մայիսի 31-ը ամեն օր Անթալիայում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման շուրջ 100 դեպք, ապա նշյալ ժամանակահատվածից հետո մինչև սեպտեմբերի 15-ը վարակման դեպքերի թիվը շուրջ 480 է։

Օզերը նաև նշել է, որ Թուրքիայի առողջապահության նախարարությունը թաքցնում է վարակվածների իրական թիվը։ 

Նա նշել է, որ Անթալիայում այն քաղաքացիները, որոնց  թեստի պատասխանը դրական է ստացվել և առողջական վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության, հիվանդանոցից ուղարկվել են տուն։ Վերջիններիս նույնիսկ մեկուսացման ժամանակ չեն զննել, դեղ չեն ուղարկել, իսկ շտապ օգնությանը դիմելիս չեն արձագանքել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930