
Աֆղանստանի անվտանգության ուժերը գրեթե 30 թալբների են ոչնչացրել Նանգարհարի նահանգում

Աֆղանստանի անվտանգության ուժերը «Թալիբան» արմատական շարժման գրեթե 30 զինյալների են ոչնչացրել Նանգարհարի նահանգում ծայր առած ընդհարումների ընթացքում: Սեպտեմբերի 17-ին այդ մասին հայտնել է 1 TV հեռուստաալիքը՝ մեջբերում անելով նահանգային վարչակազմի ներկայացուցիչ Այաթուլլա Խոգյանիի հայտարարությունը:
Նրա տեղեկատվությամբ՝ անցած գիշեր զինյալները գրոհել են անվտանգության ուժերի մի քանի կետեր Հեսարաքի եւ Շերզադի շրջաններում: Կառավարական ուժերի պատասխան գործողությունների շնորհիվ ոչնչացվել է 29 արմատական: Եվս առնվազն 20 թալիբ վիրավորվել է:
Նախնական տվյալներով՝ Աֆղանստանի անվտանգության ուժերի մարտիկների թվում կորուստները կազմել են 20 սպանված: Մարտական ընդհարումների հետեւանքով վիրավորվել է 15 զինծառայող, հաղորդել է ՏԱՍՍ-ը: