ԱՀԿ-ն կոչ է արել ձեռնպահ մնալ COVID-19-ի թեմայով հակասական հայտարարություններից

Տարբեր երկրների իշխանությունների եւ գիտական ընկերությունների ներկայացուցիչները պետք է ձեռնպահ մնան կորոնավիրուսի առնչությամբ միմյանց հակասող արտահայտություններից: Այդ մասին սեպտեմբերի 17-ին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առողջապահության բնագավառում արտակարգ իրադրության ծրագրի ղեկավար Մայք Ռայանը:

«Կարեւոր է, որպեսզի մեզ մոտ հետեւողական հայտարարություններ լինեն բոլոր մակարդակներով, եւ դա վերաբերում է ոչ մեկ երկրի կամ կազմակերպության. հետեւողական հայտարարություններ ե՛ւ գիտությունից, ե՛ւ կառավարությունից»,- The Guardian հրատարակությունը մեջբերում է Ռայանի խոսքը: Նա կոչ է արել կառավարությանը եւ գիտական կազմակերպություններին՝ ավելի ամբողջական ու հասկանալի տեղեկատվություն տրամադրել, որը մարդկանց թույլ կտա ճիշտ որոշումներ ընդունել: Ռայանը հավելել է, որ չի կարելի այդ գործընթացը «քաղաքական ֆուտբոլի տարատեսակ» դարձնել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս