Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հունվարի 16-ին քննարկելու է Սիրիայում քրդական ուժերի հետ պաշտպանական զորք ստեղծելու՝ ԱՄՆ իշխանությունների մտադրությունը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը պաշտոնական այցով ժամանել է ԱՄՆ:
Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն հանրահավաքում ունեցած ելույթի ժամանակ դեմ է արտահայտվել աղքատ երկրներից միգրանտների նկատմամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը։
Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) Կենտրոնական խորհուրդը հունվարի 15-ին Ռամալլահում կայացած քննարկման ընթացքում կոչ է արել կասեցնել Իսրայելի՝ որպես պետության ճանաչումը՝ ի պատասխան Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 16-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Կորեական թերակղզու իրադրության վերջերս տեղի ունեցած բարելավումը:
Ներգաղթի հարցերի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտությունները չեն արտացոլում ամերիկացիների կարծիքը եւ չեն համապատասխանում քաղաքացիական իրավունքների մարտիկ Մարտին Լյութեր Քինգի պատգամներին:
Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը թեպետ ղարաբաղյան հակամարտության շուրջ տարվող բանակցային գործընթացում առարկայական փոփոխություններ չի տեսնում, այնուամենայնիվ, 2017 թվականը դրական է համարում այնքանով, որ տեղի չունեցավ հակամարտության սրում եւ չկրկնվեց 2016 թվականի ապրիլը:
Թուրքական «Ayyıldız» հաքերային խումբը կոտրել է գերմանական «Der Spiegel» ամսագրի գլխավոր խմբագիր Կլաուս Բրինքբաումերի «Twitter»-ի էջը:
YouTube-ում տարածում է ստանում այն ալիքը, որը նվիրված է Գորտ (Frog) անունով աքաղաղի կյանքին:
Ցանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ ցուցադրված է, թե ինչպես են Տորոնտոյի կենդանաբանական այգու երեք պանդաներ ոչնչացնում ձնեմարդուն:
Լոնդոնում Sotheby’s-ը փետրվարի 28-ին աճուրդի կհանի իսպանացի եւ ֆրանսիացի գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի (1881 – 1973)՝ փորձագետների կարծիքով լավագույն դիմանկարներից մեկը՝ «Բերետով եւ վանդակավոր զգեստով կինը (Մարիա-Թերեզա Վալտեր)» անվանումով:
Համաշխարհային պատմության մեջ խոշորագույն ալմաստներից մեկն են գտել Աֆրիկայում Լեսոտոյի թագավորության Letseng հանքարանում, որը պատկանում է Gem Diamonds Ltd.-ին. բացառիկ որակի թանկարժեք քարի զանգվածը կազմում է 910 կարատ:
Հունվարի երկրորդ կեսին սպասվող Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումն էական առաջընթաց չի մտցնի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: «168 Ժամի» հետ զրույցում նման կարծիք են հայտնել ռուս և արևմտյան փորձագետները:
Կալիֆոռնիայի Բըրբանք քաղաքի հրշեջները հրապարակել են տեսանյութ, որտեղ սողանքը քշում-տանում է Toyota Prius ավտոմեքենան:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 14-ին վերստին հայտարարել է, որ վիրավորական արտահայտություններ չի արել երրորդ աշխարհի երկրների հասցեին եւ իրեն ռասիստ չի համարում։
Անհայտ անձանց կողմից արձակված հրթիռն ընկել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Կանադայի դեսպանության հարևանությամբ:
Եվրամիությունը մտադիր է մշակել շինծու նորությունների բացահայտման եւ կանխման մեխանիզմ:
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի ճաշասրահներում հյուրեր կընդունեն եւ ճաշկերույթներ կսպասարկեն:
Սաուդյան Արաբիայում անցած 40 տարիներին առաջին անգամ անցկացվել է հանրային կինոցուցադրություն:
«Իրանի դեմ կիրառվող ԱՄՆ սանկցիաներն ուղղակի կամ անուղղակի հարվածելու են Հայաստանին, այնպես, ինչպես հարվածելու են Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաները»:
«Լրագրողների ազատության և անվտանգության» ինստիտուտը անդրադարձել է Ադրբեջանում հունվարի 12-ին 6 տարվա ազատազրկման ենթարկված ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլըի գործին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցելու է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին:
Airbus («Էրբաս») եվրոպական ավիաշինական ընկերությունը ինքնաթիռների 2017 թվականին ստացած պատվերների թվով առաջ է անցել իր ամերիկացի մրցակցից՝ Boeing-ից («Բոինգ):
Կատալոնիան, Սահմանադրության 155-րդ հոդվածի համաձայն, կմնա Մադրիդի ուղղակի կառավարման ներքո, քանի դեռ ինքնավար հանրակցությունում օրինական կերպով չի նշանակվել կառավարության նոր ղեկավարը:
Հունվարի 3-ին լույս է տեսել վտարանդիության մեջ գտնվող ադրբեջանցի լրագրող Զեյնալ Իբրահիմովի «35 նամակ որդուս» քաղաքական վիպակը, որում հեղինակը 35 նամակների միջոցով նկարագրում է Հեյդար Ալիևի դերն Ադրբեջանում 1988-1993թթ. իրադարձություններում՝ սկսած հայ-ադրբեջանական հակամարտությունից մինչև նրա իշխանության գալը:
Ադրբեջանում ձերբակալվել է Աստղագիտության ինստիտուտի գիտաշխատող, ՌԴ քաղաքացի Դմիտրի Չուլկովը: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:
«ԱՄՆ-ը տարիներ շարունակ տարբեր երկրների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելով է զբաղված, բայց, չգիտես ինչու, դասեր չեն քաղում»:
«Կարևոր ներքաղաքական միջոցառումներից, ընտրություններից, տարբեր իրադարձություններից առաջ սահմանային միջադեպեր միշտ էլ գրանցվում են։ Եթե նկատել եք՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներից առաջ կամ դրանցից հետո սահմանային միջադեպեր միշտ լինում են, դիպուկահարներն աշխատում են, այս առումով՝ բացառություն չի կարող լինել նաև այդ ժամանակահատվածը»:
Հունաստանի բնակիչները վերսկսել են բողոքի ակցիաները վարկատուների պահանջով երկրում խնայողության խիստ միջոցների սահմանման դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են ոչնչացնել Սիրիայում ԱՄՆ կողմից ստեղծվելիք «ահաբեկչական բանակը»: