Բաժիններ՝

Վրաստանում դատարանները կշարունակեն աշխատանքը հեռավար ռեժիմով

Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհուրդը հանձնարարում է դատական նիստերն անցկացնել հեռավար ռեժիմով կորոնավիրուսի համավարակի պատճառով, հայտարարել է խորհրդի քարտուղար Գեորգի Միկաուտաձեն:

Sեպտեմբերի 15-ին կայացած խորհրդի նիստում քննարկվել են այն խնդիրները, որոնք առաջացել են հեռավար ռեժիմով աշխատանքի անցնելու ժամանակ, եւ նշվել է, որ մասնագետները շարունակում են աշխատել տեխնիկական սխալանքների շտկման վրա, ինչպիսիք են ինտերնետի որակը եւ ծրագրավորումը:

«Քանի որ մենք տեսնում ենք, որ ախտահարվածների քանակն աճում է, մենք ընդունեցինք դատավարությունները կրկին հեռավար անցկացնելու հանձնարարականներ: Նաեւ պաշտոնատար անձինք, ելնելով իրենց իսկ սեփական անվտանգությունից, պետք է առավելագույնս ձեռնպահ մնան դատարանի շենքերում հայտնվելուց, եթե այդ անհրաժեշտությունը չկա: Մենք ունենք կայք, որն սպասարկում է քաղաքացիներին, եւ նրանք կարող են ստանալ այն ծառայությունները, որոնք նրանց հարկավոր են»,- նշել է Միկաուտաձեն՝ ամփոփելով Արդարադատության բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները: Վրաստանում վերջին օրը հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի ռեկորդային մեծ քանակություն՝ 170: Այս պահին COVID-կենտրոններում է մնում 1 154 ախտահարված հիվանդ: Նրանցից հինգի վիճակն օրհասական է, 35-ինը՝ ծանր, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս