Բաժիններ՝

Նորվեգացի արմատական Բրեյվիկը, որը 77 մարդ է սպանել, խնդրել է ՊՎԱ-ի մասին

Նորվեգացի աջ արմատական Անդերս Բրեյվիկը, ով դատապարտվել է ահաբեկչության համար, որի ընթացքում Օսլոյում եւ Ուտյոյա կղզում 2011 թվականին 77 մարդ է զոհվել, խնդրել է պայմանական-վաղաժամկետ ազատման (ՊՎԱ) մասին: Այդ մասին հաղորդել է VG թերթը՝ վկայակոչելով բանտարկյալի փաստաբանին:

Նշվում է, որ Բրեյվիկը պլանավորում է պետության դեմ նոր հայց ներկայացնել իր իրավունքները խախտելու պատճառով: Ինչպես պարզաբանել է փաստաբան Օյսթեն Ստուրվիկը, Բրեյվիկը բանտում ութ տարի է անցկացրել այն 21 տարուց, որին նա դատապարտվել է, եւ այժմ տեսականորեն իրավունք ունի նման խնդրագիր ներկայացնել:

Պաշտպանը հավելել է, որ խնդրագիրն ստորագրվել է երկու անունով՝ Անդերս Բերինգ Բրեյվիկ եւ Ֆրիտյոֆ Հանսեն. վերջին անունը Բրեյվիկը վերցրել է արդեն բանտում: Ինչպես նշում է փաստաբանը, Բրեյվիկին շարունակում են պահել մեկուսախցում, ինչը կալանավորը համարում է մարդու իրավունքների խախտում:

2015 թվականին Բրեյվիկն արդեն հայց է ներկայացրել պետության դեմ, հայտարարելով իրավունքների խախտման մասին. հայցը մասնակիորեն բավարարել են շրջանային դատարանում, սակայն վճռաբեկ դատարանը որոշումը չեղարկել է, նշելով, որ Բրեյվիկին կալանքի տակ պահելու ժամանակ մարդու իրավունքները չեն խախտվում:

Գերագույն դատարանը եւ մարդու իրավունքների դատարանը չեն քննել դատապարտյալի հայցերը: Բրեյվիկը 2011 թվականի հուլիսի 22-ին ութ մարդ է սպանել Օսլոյի կենտրոնում եւ 69 մարդ՝ Նորվեգիայի Աշխատանքային կուսակցության ամառային երիտասարդական ճամբարում, որը գտնվում է Ուտյոյա կղզու վրա՝ մայրաքաղաքի արվարձաններում:

Դատարանը նրան դատապարտել է 21 տարվա բանտարկության: Կալանավորվելուց անմիջապես հետո Բրեյվիկն ընդունել է, որ ահաբեկչական գործողություններ է կատարել, սակայն մինչեւ այժմ իրեն մեղավոր չի համարում: Նա քանիցս ասել է, որ դա արել է, ինքնապաշտպանության շրջանակներում, որպեսզի կասեցնի նորվեգական մշակույթի անկումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս