
Հնդկաստանը COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի 100 միլիոն չափաբաժին կգնի

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) պայմանավորվել է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի հարյուր միլիոն չափաբաժին մատակարարել Հնդկաստանի դեղագործական ընկերությանը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրադրությանը ծանոթ մի աբյուր: ՌՈւՆՀ-ն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 100 միլիոն չափաբաժին կվաճառի Հնդկաստանի դեղագործական ընկերությանը»,-ասել է նա:
Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Դա լուծույթ է միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: Ավելի վաղ Մոսկվայի քաղաքագլխի սոցիալական զարգացման հարցերի գծով տեղակալ Անաստասյա Ռակովան հայտնել է, որ սեպտեմբերի 9-ից Մոսկվայում պատվաստանյութի հետգրանցումային հետազոտությունների շրջանակներում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը: