Բաժիններ՝

Պենտագոնի ղեկավարը Չինաստանն ու Ռուսաստանը համարել է ԱՄՆ-ի գլխավոր ռազմավարական ախոյանները

Չինաստանը եւ Ռուսաստանը Միացյալ Նահանգների համար գլխավոր ռազմավարական ախոյաններն են: Սեպտեմբերի 16-ին այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերն ԱՄՆ-ի RAND ոչ առեւտրային կազմակերպությունում ունեցած ելույթի ժամանակ։

«Այսօր մեծ տերությունների մրցակցության դարաշրջանում պաշտպանության նախարարությունը Չինաստանն ու Ռուսաստանը սահմանել է գլխավոր ռազմավարական ախոյաններ: Էսփերը, որի խոսքը բերված է Պենտագոնի կողմից տարածված հայտարարության մեջ, պնդում է, որ «ռեւիզիոնիստական տերություններն օգտագործում են գիշատչական տնտեսական մեթոդներ, վարում քայքայիչ քաղաքական գործունեություն եւ գործադրում են ռազմական ուժ, որպեսզի ուժերի հավասարակշռությունը փոխեն հօգուտ իրենց, հաճախ ուրիշների հաշվին»:

ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչության ղեկավարը քննադատել է չինական «Մեկ գոտի – մեկ ուղի» տնտեսական նախաձեռնությունը:

Նրա խոսքով՝ այդ ծրագրի իրականացումը հանգեցրել է «վիթխարի պարտքերի կուտակման ավելի թույլ երկրների կողմից, ինչի հետեւանքով նրանք հարկադրված են տնտեսական օգնության դիմելու (Պեկինին) ինքնիշխանության փոխարեն»: Բացի դրանից, նա ուշադրություն է հրավրել ՉԺՀ-ի իշխանությունների ակտիվությանը Հարավչինական եւ Արեւելաչինական ծովերում:

Նա հավելել է, որ «Ռուսաստանը վերաձեւում է միջազգային սահմանները»՝ հիշատակելով Վրաստանի իրադրությունը 2008 թվականին եւ Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ: Էսփերը պնդում է, որ Ռուսաստանն ու Չինաստանն «արդիականացնում են զինված ուժերը՝ մեծացնելով հնարավորությունները տիզերքում եւ կիբեռտարածությունում՝ մյուս պետությունների վրա ճնշում գործադրելու նպատակով», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս