Բալիում վիթխարի ալիքը զբոսաշրջիկ աղջկան քշել-տարել է այն ժամանակ, երբ նա կեցվածք էր ընդունել լուսանկարվելու համար:
Թբիլիսիի «Էքսպո Ջորջիա» ցուցահանդեսային համալիրում մարտի 21-ին անցկացվում է «Արտադրված է Բելառուսում» (made in Belarus) բելառուսական արտադրանքի ցուցահանդեսը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Իրաքի հյուսիսում՝ Տիգրիս գետի վրա շոգենավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 85-ի:
Չինաստանի արևելյան Ցզյանսու նահանգում գտնվող քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է վեց մարդ:
«Ռազմինֆոյի» վերլուծաբան Հայկ Խաչիկյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ղազախ-Աղստաֆա հատվածում տեղակայված զորամասին՝ նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանում ռազմական առումով կատարվող ցանկացած փոփոխություն իրենից վտանգ է ներկայացնում։
«Կարծում եմ՝ մեկնաբանությունների շուրջ տարաձայնություններ ևս չկան, պարզապես ՀՀ նոր իշխանությունները փորձում են իրավիճակն ինչ-որ կերպ շարունակել, այլապես պետք է չմասնակցեն այս օրակարգով բանակցություններին»։
Մեծ Բրիտանիայի ելքը Եվրամիությունից, որը նախատեսվում էր իրականացնել մարտի 29-ին, կարող է հետաձգվել առավելագույնը մինչև ապրիլի 18:
Ռուս քաղաքական վերլուծաբանի գնահատմամբ՝ հասկանալի էր, որ այն, ինչ տեղի ունեցավ նախորդ գլխավոր քարտուղարի հետ, ՀՀ ներքաղաքական զարգացումների հետևանք էր, բայց այն վերաբերում էր միջազգային կազմակերպությանը, ուստի հարված հասցրեց ՀԱՊԿ հեղինակությանը:
Բրազիլիայի իրավապահ մարմինները հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում ձերբակալել են երկրի նախկին նախագահ Միշել Տեմերին:
Իրաքի հյուսիսում՝ Տիգրիս գետի վրա շոգենավի խորտակման հետևանքով մահացել է 60 մարդ:
Առաջիկա 5-6 տարիներին Վրաստանի կառավարությունը մոտավորապես յոթ միլիարդ լարի (ավելի քան 2,6 մլրդ դոլար) կհատկացնի դպրոցների վերանորոգման եւ կառուցման համար:
Եվրամիությունից դուրս չգալու պահանջով Մեծ Բրիտանիայի իշխանություններին ուղղված հանրագիրը մարտի 21-ի դրությամբ ավելի քան 890 հազար ձայն թ հավաքել:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Վրաստան կժամանի երկուշաբթի օրը՝ մարտի 25-ին:
Եվրախորհրդարանը (ԵԽ) հնարավոր չի համարում Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) հետաձգում տրամադրել մայիսի 23-ից հետո, երբ ԵՄ-ի երկրներում սկսվելու են նոր գումարման Եվրախորհրդարանի ընտրությունները:
Ցիկլոնի հարվածից տուժած Մոզամբիկում շարունակվում են 15 հազար բնակիչներին փրկելու գործողությունները, որոնք հայտնվել են արտաքին աշխարհից կտրված վիճակում:
Ուտրեխտի տրամվայում հրաձգություն սկսած տղամարդը դատարանի առաջ կկանգնի մարտի 22-ին:
Բրիտանական կառավարական կայքը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը տեխնիկական դժվարությունների պատճառով, որոնք ի հայտ են եկել, երբ հազարավոր օգտատերեր փորձել են ստորագրել այնտեղ զետեղված հանրագիրը Brexit-ի չեղարկման օգտին:
Առնվազն վեց մարդ է զոհվել, եւս 30-ը՝ տուժել մարտի 21-ին Չինաստանի Ցզյանսու արեւելյան նահանգի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակած ընդդիմադիր Խուան Գուայդոն մարտի 21-ին հայտնել է երկրի անվտանգության ուժերի աշխատակիցների կողմից իր աշխատակազմի ղեկավար Ռոբերտո Մարերոյի ձերբակալման մասին։
ՀՀ հավանություն տվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իրավական կարգավիճակի համաձայնագրի լրացումների երկրորդ արձանագրության վավերացմանը։
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են մարտի 25-ին երկրում կիրառել գործողությունների պլան հատուկ պայմաններում՝ Եվրամիության հետ գործարքի բացակայության դեպքում եւ Brexit-ի ժամկետի անորոշության կապակցությամբ, որը պլանավորված էր մարտի 29-ին:
Եվրամիությունը պատրաստ է Brexit-ի հետաձգում տրամադրել Մեծ Բրիտանիային, բայց կոնկրետ ամսաթիվը պետք է քննարկվի Բրյուսելում, գլխավորը չկանոնակարգված դուրս գալուց խուսափելն է, եւ դրա համար կարող են պահանջվել լրացուցիչ հանդիպումներ:
Մարտի 21-ին պայթյուն է որոտացել Չինաստանի արեւելքում գտնվող քիմիական գործարանում:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը մարտի 28-ին Չինաստան կայցելի առեւտրի շուրջ երկօրյա բանակցություններ վարելու համար:
Կանադայի եւ Եվրոպայի երկրների ավիացիոն իշխանություններն ինքնուրույն, անկախ ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունից (FAA), կստուգեն Boeing 737 Max ինքնաթիռների անվտանգությունը եւ նոր ծրագրային ապահովումը, որի վրա աշախատում է արտադրողը:
Ոստիկանությունը բերման է ենթարկել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի վերանվանման դեմ չարտոնված հանրահավաքի մասնակիցներին, որը մարտի 21-ին տեղի է ունեցել մայրաքաղաքի աքիմատի (վարչակազմի) շենքի առջեւ:
Պետերբուրգի կենտրոնում Պետական Էրմիտաժը մարտի 21-ին փակվել է ականապատման վերաբերյալ հաղորդումների պատճառով:
Կիեւը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի դեմ նրա արած արտահայտությունների եւ Ղրիմին պատճառված վնասի գնահատման աշխատանքային խումբ ստեղծելու որոշման պատճառով Ուկրաինայի կազմում թերակղզու գտնվելու ընթացքում:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը երկիր ժամանելու Միխեիլ Սահակաշվիի պլանները «300-դոլարանոց փիառ» է որակել։
Քաբուլում առնվազն վեց մարդ է զոհվել Նովրուզի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած պայթյունից, վիրավորների թիվը հասնում է 23-ի: