Օսակայում մարտի 20-ին հանդիսավոր պայմաններում սկսվել է «քսանյակի» գագաթնաժողովի սկսվելու 100-օրյա հետհաշվարկը, որտեղ այդ համաժողովը կկայանա հունիսի 28 – 29-ը:
Պակիստանի ռազմականացված ուժերի առնվազն վեց ծառայող է զոհվել Բելուջստանի նահանգում հսկիչ անցակետի վրա զինյալների հարձակման հետեւանքով:
Ղազախստանի խորհրդարանի պատգամավորները երկու ընթերցմամբ ընդունել են Սահմանադրության ուղղումները երկրի մայրաքաղաքն առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի պատվին վերանվանելու մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Հռոմի քաղաքային իշխանության ընտրովի մարմնի՝ այսպես կոչված Կապիտոլիումի ասամբլեայի նախագահը ձերբակալվել է «Ռոմա» տեղական ֆուտբոլային ակումբի մարզադաշտը կառուցելիս կոռուպցիոն հանցագործություն կատարելու մեղադրանքով:
«Ներկա փուլում բուն բանակցային գործընթաց չի ընթանում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպման օրակարգին:
Ինդոնեզիայի Պապուա արեւելյան նահանգում մոլեգնող հեղեղումների եւ սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 107-ի:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է հայրենակիցներին Նովրուզի տոնի առթիվ իր ուղղված շնորհավորական ուղերձում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին:
Նոր Զելանդիայի փոխվարչապետ Ուինսթոն Փիթերսը մտադիր է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ քննարկել նրա խիստ արտահայտությունները հակաիսլամիստական հայացքների տեր նորզելանդացիների եւ ավստրալացիների հասցեին, որոնք Թուրքիայի ղեկավարն արել է մարտի 19-ին:
Ղազախստանի խորհրդարանի սենատի (վերին պալատի) պատգամավորները խոսնակ են ընտրել երկրի առաջին նախագահի ավագ դստերը՝ Դարիգա Նազարբաեւային:
Հայ-ադրբեջանական սահմանը հատած ու հակառակորդի մոտ հայտնված Կարեն Ղազարյանի հայրենիք վերադարձնելու հետ կապված շարունակվում են աշխատանքներ իրականացվել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպան Չժան Սյաոյի հետ եւ քննարկել երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման հարցերը:
ԵՄ-ի հիմնադրմանը մասնակցած առնվազն երկու երկիր՝ Ֆրանսիան եւ Իտալիան, պատրաստ են հանրակցության մարտի 21-22-ի գագաթնաժողովում արգելափակել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) հետաձգումը, եթե երաշխիքներ չստանան, որ այդ հետաձգումը թույլ կտա ապահովել կազմակերպված դուրս գալը:
Իրանում առնվազն երկու մարդ էզոհվել, եւս ավելի քան 1,5 հազար հոգի՝ տուժել Նոր տարվան նվիրված հանդիսությունների ընթացքում:
Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը պաշտոնամուտից հետո հայտարարել է, որ երկրի առաջին նախագահի՝ Էլբասի (ազգի առաջնորդ) Նուրսուլթան Նազարբաեւի կարծիքը գերակա նշանակություն է ունենալու երկրի համար ռազմավարական բնույթի որոշումներ ընդունելիս։
Ցանցում հայտնվել է մարտի 19-ին Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում Iran Air ընկերության ինքնաթիռի վթարային վայրէջքի տեսանյութը։
Ղազախստանի նոր նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւն առաջարկել է Աստանան Նուրսուլթան վերանվանել ի պատիվ առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի։
Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախկին նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը մարտի 20-ին ստանձնել է հանրապետության նախագահի պաշտոնը։
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ Թուրքիան «Իսլամական պետության» փաստացի դաշնակիցն է»:
«Դեղին բաճկոնավորները» եւ նրանց հարող խուլիգանների խմբերը բազմամսյա ցույցերի ընթացքում 200 միլիոն եվրոյի վնաս են հասցրել Ֆրանսիային:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «լրջորեն դիտարկում է» ՆԱՏՕ-ին Բրազիլիայի անդամակցության հնարավորությունը:
Ինդոնեզիայում գտել են էգ օրանգուտանի, որը ողջ է մնացել՝ ստանալով օդաճնշական զենքով հասցված 74 վերք:
Ճապոնիայի առողջապահության,աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը մտադիր է երկրում ծանուցողական համակարգ սահմանել պարենային ապրանքների նոր տեսակների վաճառքի համար, որոնք ստեղծվել են համագենի խմբագրման հիման վրա:
Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականը Ղազախստանի նախագահի պաշտոնից չի ազդի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վրա:
«Ներկայումս հստակ ներկայացվել է, և կողմերը կարող են արդեն գալիք հանդիպման ժամանակ իրենց դիրքորոշումը հայտնել այս հրապարակային հստակեցման վերաբերյալ: Կարող են դեմ կամ կողմ լինել: Սակայն այս քննարկումները նման հրապարակային ձևով դրական են անդրադառնում գործընթացի վրա և փակում են շահարկումների «դուռը»»:
Թուրք սպաները մասնակցում են Թբիլիսիում ընթացող ռազմական դասընթացներին, որին մասնակցում են մի շարք սպաներ տարբեր երկրներից։ Նշյալ երկրների ցանկում են ինչպես ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն հավակնողներ և ՆԱՏՕ-ի հետ համագործակցողներ։ Ռազմական դասընթացները տևելու են մինչև մարտի 29-ը։
«Հայաստանը լինելով Ռուսաստանի գործընկերը ՀԱՊԿ-ում, զգուշորեն է կայացնում որոշումներ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Բնականաբար, սա չի փաստում հավասարակշռված արտաքին քաղաքականության մասին»:
Առնվազն 91 հաստատության էնյութական վնաս պատճառվել անցած շաբաթ օրը՝ մարտի 16-ին, Ֆրանսիայի մայրաքաղաքում «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաների ընթացքում:
Նախորդ շաբաթվա ընթացքում Թուրքիայի քաղաքական օրակարգում է հայտնվել և լուրջ քննարկումների տեղիք է տվել Եվրախորհրդարանում մարտի 13-ին ընդունված զեկույցը, որով կոչ էր արվում առկախել Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունները, քանի որ Թուրքիան չի համապատասխանում «Կոպենհագենյան չափանիշներին»:
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է նոր կայսեր գահ բարձրանալու առթիվ հոկտեմբերի 22-ին կայանալիք տոնակատարություններին հրավիրել 195 երկրների ղեկավարների, երկրներ, որոնց հետ Ճապոնիան դիվանագիտական հարաբերություններ ունի:
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է նախընտրական քարոզարշավի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունները։