Բաժիններ՝

ԱՄՆ-ում անտառային հրդեհների ծուխը հասել է Հյուսիսային Եվրոպա

Անցած հանգստյան օրերին բնական հրդեհների ծուխը, որոնք սկսվել են ԱՄՆ-ի Արեւմտյան ափին, հասել է Հյուսիսային Եվրոպա: Այդ մասին հաղորդել է մթնոլորտի մոնիթորինգի «Կոպեռնիկոս» եվրոպական ծառայությունը (CAMS):

Նրա տվյալներով՝ այս շաբաթվա ընթացքում ծուխը կրկին հատել է Ատլանտիկան եւ մինչեւ առաջիկա հանգստյան օրերը կհասնի Եվրոպա:

CAMS-ը նշում է, որ ԱՄՆ-ում հրդեհների ակտիվությունն ընթացիկ տարում տասնյակ, նույնիսկ հարյուր անգամ գերազանցում է 2003-2019 թվականներն ընկած ժամանակաշրջանի ցուցանիշները: Բացի այդ, հրդեհների հետեւանքով ածխաջրածնի արտանետումները Կալիֆոռնիայի եւ Օրեգոնի նահանգներում 2020 թվականին առավելագույն մակարդակի են հասել 2003 թվականին CAMS-ի մոնիթորինգի սկսվելուց ի վեր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս