5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Կալեդոնիայի ափերի մոտ
Սեպտեմբերի 16-ին 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Կալեդոնիայի ծովեզերքից ոչ հեռու: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Ծառայության տեղեկատվությամբ՝ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տադինե բնակավայրից մոտավորապես 383 կիլոմետր դեպի հարավ – արեւելք, բնակավայր, որտեղ բնակվում է շուրջ 7,5 հազար մարդ: Օջախն ընկած է եղել 118 կիլոմերտր խորության վրա: Այս պահին ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: Նոր Կալեդոնիան Ֆրանսիայի անդրծովյան վարչա-տարաքային կազմավորում է հատուկ կարգավիճակով, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավ – արեւմտյան մասում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: